Երևան
19 / Մայիս / 2019

20-ամյա կնոջը ծեծելով մահվան է հասցրել․ Նախաքննությունն ավարտված է

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 30-ամյա տղամարդու կողմից կնոջ առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 20-ամյա կինը՝ պոլիտրավմա ախտորոշմամբ, բժշկական կենտրոն է տեղափոխվել 2018 թ. նոյեմբերի 11-ին, որտեղ հաջորդ օրը՝ նոյեմբերի 12-ին, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, շարժառիթը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018 թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1988 թ., գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, խանդի հողի շուրջ վիճաբանել է իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող՝ 1998 թ. ծնված կնոջ հետ, որի ընթացքում վերջինիս առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ, շուրջ 5-10 րոպե ձեռքերով, ոտքերով, ինչպես նաև մետաղյա ամրանով և մետաղյա թեյնիկով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ գլխի, դեմքի, որովայնի, մեջքի և մարմնի մյուս մասերին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: 2018 թ. նոյեմբերի 12-ին ստացած մարմնական վնասվածքների հետևանքով բժշկական կենտրոնում 20-ամյա կինը մահացել է:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

դիտվել է 9418 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերով հնչեց` ազգայինը կեղծ կատեգորիա է արտահայտությունը

«Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ… Ամեն ինչ դեռ առջևում է». Լևոն Քոչարյան

Հայտնի գործարարներն՝ իրենց հաջողության մասին. Բիզնես Ելակետ

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար