Երևան
21 / Մարտ / 2019

«Արաբկիրի» ԲԿ-ում 3-ամյա աղջնակ է մահացել

Մանկապարտեզից ծանր վիճակով «Արաբկիրի» ԲԿ տեղափոխված 3–ամյա աղջնակը մահացել է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com–ին հայտնեցին «Արաբկիր» ԲԿ–ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքից՝ նշելով, որ փոքրիկը մահացել է երեկ՝ մարտի 4-ին, գիշերը։

«Երեխան մեզ մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում և ժամեր անց մահացել է»,- փոխանցեցին հիվանդանոցից։

Թե ինչն է եղել երեխայի մահվան պատճառը չցանկացան մեկնաբանել՝ նշելով, որ կատարվում է դատաբժշկական փորձանքնություն։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մարտի 4–ին ժամը 15։20–ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Լեփսուսի փողոցի մանկապարտեզից սրտի կանգով 2015թ. ծնված երեխա է ընդունվել Արաբկիր ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունք։ Ըստ Shamshyan.com–ի՝ մանկապարտեզի դաստիարակչուհին երեխաների հանգստի ժամանակ, երբ բոլորը քնած են եղել, տարօրինակ ձայներ է լսել և մոտենալով՝ ստուգել է քնած երեխաներին և աղջնակին հայտնաբերել է, երբ նա արդեն փխսել է: Դաստիարակչուհին միանգամից մի քանի հոգու հետ, այնուհետև ժամանած բժիշկների հետ, փորձել են հնարավորինս օգնել երեխային, որից հետո արդեն երեխան տեղափոխվել է Արաբկիր բժշկական կենտրոն:

Ժամը 23։30–ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ երեխան մահացել է։ Նշանակվել դիակի դատաբժշկական փորձանքնություն, դեպքի հանգամանքները պարզվում են, քննություն է ընթանում։

դիտվել է 48708 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Ալեն Սիմոնյանը ցույց է տվել իր գնումների ՀԴՄ-ն և բացատրել, թե ինչու պահանջել այն

Յուրա Մովսիսյանը երկրպագուների հետ կատարել է ՀՀ օրհներգը (տեսանյութ)

Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա Մարիամ Հունանյանը հայտնաբերվել է (տեսանյութ)

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...