Երևան
20 / Հուլիս / 2019

ԱԱԾ-ն թույլատրել է Ալեքսանդր Սարգսյանին լքել Հայաստանը

«Նախաքննական մարմինը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին թույլատրել է որոշակի ժամանակով հեռանալ Հայաստանից»,- այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության մամուլի բաժնի պետ Սամսոն Գալստյանը:

Հարցին, թե Սարգսյանը ե՞րբ է մեկնել և որքա՞ն ժամանակով է լքել երկիրը, Գալստյանն ասաց. «Լրացուցիչ տեղեկություն չեմ կարող հայտնել»։


Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերի խարդախության համար մեղադրվող Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Ավելի վաղ, ֆեյսբուքի օգտատիրոջ կողմից հրապարակվել էր լուսանկար, որին կից գրված էր, թե նա Իսպանիայում է. «Հըլը տեսեք ով էր Իսպանիա մեզ հյուր եկել ոտը ոտին քցել Իթալյեն ռեստորանում, վայելում: Ուղղակի մի բան չեմ հասկանում )) ԱԱԾ-ն կալանք չի դրել Սաշիկի վրա, կամ ասենք որ երկրից չբացակայի՞:

Հ.Գ երևի նկատեց շատ ենք ֆիքսվել հելավ կանգնեց, իսկ հաջորդ պահին արդեն չքացել»,- գրել էր ֆեյսբուքի օգտատերը։

դիտվել է 5296 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպե՞ս ընտրել լավ ձմերուկ

Սա նայեք ու շարունակեք պաշտպանել ցուցարարներին

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է