Երևան
19 / Հունիս / 2019

Սառույցին գրված խոստում՝ հանուն Քեթրինի Միհրանի բիզնեսի

Քաղաքապետ Հայկ Մարությանը, ով նախկինում քննադատում էր այսպես կոչված կարմիր գծերը, իսկ քաղաքապետ դառնալուց հետո որոշել է «կարմիր գծերից» գոյացած գումարն ուղղել մանկապարտեզների բարեկարգմանը, հայտարարում է, որ այս հարցի հետ կապված՝ պետք է տոտալ կերպով վերանայվեն մոտեցումները և գան ընդհանուր հայտարարի, որը ձեռնտու կլինի մայրաքաղաքի բնակիչներին։ Այսօրվա դրությամբ գործող սակագների համաձայն, Երևանում այսպես կոչված «կարմիր գծերում» 1 ժամ կայանելու համար ավտոսեփակատերերը վճարում են 100 դրամ, մեկ օրվա համար` 500 դրամ, մեկ ամսվա համար` 1000 դրամ, իսկ տարեկան` 12 հազար դրամ։

Հայ վարորդների կողմից մշտական քննարկման առարկա է դարձել «կարմիր գծերի» նպատակահարմարության, դրանց դիմաց վճարի հիմնավորման հարցը։ Երևանի նախկին իշխանությունների հասցեին բազմիցս հնչել են մեղադրանքներ՝ միջոցները ոչ նպատակային ծախսելու և գործարար Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանի բիզնեսը ծաղկեցնելու համար, իսկ որոշ տեղեկությունների համաձայն՝ «կարմիր գծերի» բիզնեսը պատկանում է հենց վերջինիս ընտանիքին: Մարությանն էլ, ի դեպ, նախընտրական շրջանում խոստացել էր վերացնել դրանք, առանց երկմտելու, թե որ տարբերակն է առավել ձեռնտու մայրաքաղաքի բնակիչներին, քանի որ այդ հարցի պատասխանն ակնհայտ է: Սա էլ դեռ քիչ էր՝ ԴԱՀԿ-ն արդեն չմուծված կարմիր գծերի կամ «խախտումների» համար բանկերին արգելում է վարկ տալ նույնիսկ անբիծ վարկային պատմություն ունեցող քաղաքացիներին:

Բոլորս էլ հիշում ենք վարչապետ Փաշինյանի նախընտրական խոստումը, որ բանկերի, այսպես կոչված, սև ցուցակները մաքրվելու են, հետագայում հարյուրավոր բողոքներ հնչեցին, որ այդ գործընթացը կազմակերպվել է ընտրողաբար, և քաղաքացիներից շատերը շարունակում են մնալ վերը նշված ցուցակներում: Հիմա էլ քաղաքապետի՝ իր խոստումներից թռչելու արդյունքում այդ ցանկերի թիվն ավելանալու է՝ պակասելու փոխարեն: Հետաքրքիր է, եթե մայրաքաղաքի բնակիչները նախապես, մինչ ընտրությունները տեղյակ լինեին, որ ընկնելու են ԴԱՀԿ և բանկերի դուռը, Մարությանը, իսկ հետագայում նաև Փաշինյանը՝ կխփե՞ին որքան ուզեին…

https://lurer.com/?p=314428&l=am 

դիտվել է 23221 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նման բան Հայաստանում դեռ չի եղել. Վիրաբույժը` կայանալիք բացառիկ կոնֆերանսի մասին

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Տեսանյութ․ Հենրիխ Մխիթարյանի հարսանեկան հրավառությունն և տորթը

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից