Երևան
25 / Մայիս / 2019

Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինի հետ սպասվող հանդիպումների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բրյուսելում հարցազրույց տալով ռուսական ՏԱՍՍ-ին, մանրամասներ է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ կայանալիք հանդիպումների ժամանակացույցի վերաբերյալ:

Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպումներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ այս տարի դրանք մի քանի անգամ կլինեն, իսկ ղեկավարների գրասենյակները քննարկում են այդ հանդիպումների ժամանակացույցի հարցերը:


«Այս տարի մենք մի քանի անգամ կհանդիպենք: Օրինակ` ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում: Բացի այդ, հուսով եմ, որ այս տարի կկայանա Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Երևան, և իմ այցը` Մոսկվա: Մենք այժմ կոնկրետ ժամկետներ ենք քննարկում: Վերջին քննարկումը եղել է մեկ շաբաթ առաջ. ես հեռախոսով խոսել եմ Ռուսաստանի նախագահի հետ, հեռախոսազրույցի ընթացքում մենք քննարկել ենք այդ հարցը»,- ասել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը նշել է, որ հանդիպումներ են նախատեսվում նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:

«Ապրիլի 29-ին Երևանում կկայանա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, և բոլոր երկրների վարչապետերը, այդ թվում նաև Դմիտրի Անատոլևիչը, կժամանեն Երևան»,- նշել է վարչապետը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր

Պուտինի առաջին հանդիպումը տեղի էունեցել 2018թ. մայիսի 14-ին Սոչիում՝

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին:

Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 13ին՝ Մոսկվայում՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության

բացման արարողության շրջանակում:

Սեպտեմբերի 8-ինՀ այաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ


Վլադիմիր Պուտինը հանդիպել են Մոսկվայում:

Դեկտեմբերի 27-ին ևս մեկ հանդիպում է կայացել Մոսկվայում, ուր Նիկոլ Փաշինյանը մեկնել էր աշխատանքային այցով:

դիտվել է 6779 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

ԳՆԱՀԱՏԵԼ, ՈՉ ԹԵ ԳՆՀԱՏԵԼ

Տեսանյութ.Ինչ արժե Ծառուկյանների տան վարագույրը

Տեսանյութ. Լիլի Մորտոն լքում է «Women՛s club»-ը

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար