Երևան
24 / Ապրիլ / 2019

Բաց նամակ ՀՀ լրատվամիջոցներին և ՀՀ արդարադատության նախարար` Արտակ Զեյնալյանին

Բաց նամակ

ՀՀ լրատվամիջոցներին և ՀՀ արդարադատության նախարար` Արտակ Զեյնալյանին
3 տարի իր դատավճռին սպասող Էդգար Մինասյանից` ռեփեր Սնեյք:

Ցանկանում եմ խոսել արդարադատության համակարգում հստակ տեսանելի թերությունների մասին գիտական լեզվով։ Եվ եթե ճիշտ ընկալեք իմ այս փոքրիկ աշխատությունը, որին հասել եմ սեփական փորձով, միգուցե ինչ որ բան, այնուամենայնիվ, փոխվի թեկուզ և միայն գիտակցությունում։

Մարդկության քաղաքակրթության վերջին 7000 տարիների ընթացքում ոչ փիլիսոփայությունը, ոչ էլ գիտությունը այդպես էլ մի խելքին մոտ պատասխան չտվեցին այն հարցին, թէ ո՞րն է կյանքի գոյության իմաստը։ Չնայած որ Սոկրատը. <<Ճանաչել ինքներս մեզ>> կամ մեր սիրելի հսկա Ղևոնդ Ալիշանը. << Ծանիր զքեզ>> քիչ թե շատ մոտեցել են հեռավոր տիեզերքին...

Սկսած դեռևս Վերածննդի դարաշրջանից գիտությունը շատ մեծ ուշադրություն էր հատկացնում հասարակության անվտանգության և մարդու կյանքի տևողությունը երկարացնելու հարցերին։ Եվ բարեբախտաբար նման հետազոտությունները պատահական և ոչ պլանավորված նյութերի հայտնագործման պատճառ դարձան, որոնք պահանջում էին լրիվ նոր փիլիսոփայական մոտեցում և հասկացողություն։ Նյութերը դեռևս շատ են, որոնք բնական բույսերից ստացված ալկալոիդների տեսքով շատ ու շատ ազգությունների կողմից օգտագործվում են որպես բժշկական պրեպարատներ կամ գիտակցությունը փոփոխող նյութեր։

Օրինակ կբերեմ որպես միայն տ.գ.կ. -ն (տետրոգիդրոկանաբիոլը) սովորական լեզվով ասած` մարիխուանան։ Բայց այսեղ էլ մենք բախվում ենք կրկին շատ ոչ հեշտ էթնիկ և քաղաքական խնդիրների։ Հոգեկան փոփոխության տեխնիկան կամ << մենթալ վերահսկումը>> ( հոգեկան վերահսկում) բացահայտված անցյալ դարի 60- ական թվվականներին... 1970-ականներին արդեն առաջացրեցին բուռն հասարակական պոլեմիկա` հակասություններ կապված քաղաքական իրավունքի և անձի ազատությանը վերաբերվող հարցերում։ Ինդիվիդումի էվոլուցիոն զարգացման հաջորդ աստիճանին բարձրանալու և կանգնելու համար անհրաժեշտ ամենակարևոր և միևնույն ժամանակ առանցքային երկու հարցերը հնչում են այսպես... 1) Ո՞վ պետք է որոշի, թէ ու՞մ գիտակցությունը պետք է փոխվի և ինչպես։ 2) Ո՞վ պետք է որոշի, թէ ու՞մ վերահսկել, հոգեկանը փոփոխող ֆորմոկոլոգիական նյութերը։ Թեպետ հասարակությունը ինչու չէ նաև համակարգը ունի իրավունք և պետք է կանխի ցանկացած հստակ տեսանելի ասոցիալ պահելաձև, սակայն ոչ ոք իրավունք չունի որոշելու, թէ ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան ազատ մարդու նյարդային համակարգում կամ մարմնում։ Ինչպես որ բնորոշ է բնական գիտություններին ժամանակին զուգահեռ զարգանալ և կատարելագործվել այդ նույն տենդենցը բնորոշ է նաև քրէական օրենսգրքին։


Շուտով կլինի երեք տարի, ինչ ազատազրկված եմ ընդամենը 14,83 գ. մարիխուանայի համար, որը պայուսակիս մեջ ուղևորվում էի դեպի ձայնագրման ստուդիա։ Միգուցե 10 տարի անց, երբ ազատ հասարակության շնորհիվ վերջապես մեզ մոտ էլ մարիխուանայի օգտագործումը կապաքրէականացվի, ես և նույն բանի համար կալանավորվածներս, զվարճանանք հիշելով ներկա ժամանակները։ Այնուամենայնիվ այժմ այդքան էլ զվարճալի չէ, քանի որ դա հանցագործություն է համարվում, որը իր պատժաչափով հավասար է անզգուշությամբ մարդու կյանք խլելուն։

Ասեմ, որ չեմ քննադատում որևէ կերպ մեր պետականությանը, այլ խոսում եմ իրականության մասին... կար մի կալանավոր, ով լինելով ալկոհոլի ազդեցության տակ անզգուշությամբ վրաերթի էր ենթարկել մի մարդու` զրկելով նրան կյանքից: Միևնույն ժամանակ դեպքի վայրից դիմաել փախուստի։ Դատապարտվեց ընդամենը 3 տարի ազատազրկման և համաներմամբ ազատ արձակվեց 7 ամիս կալանք կրելուց հետո. հաջողություն նրան և իր ընտանիքին, Աստված նրանց հետ։ Պարզապես ցանկացա անցկացնել զուգահեռներ 14,83 գ. մարիխուանայի (որը ժամանակակաից աշխարհում թմրամիջոց չի համարվում, այլ բժշկական բույս, պրեպարատ, որը կարող է նաև բժիշկը նշանակել իր պացիենտին) և մարդու կյանքի միջև։

2016 թ., երբ ինձ մոտից առգրավեցին մարիխուանան. քանի որ չասացի, որ ձեռք եմ բերել որևէ մեկից, այլ քաղել եմ Աշտարակ քաղաքի Կուլտուրայի տան ետնամասի դաշտից ընդամենը երկու փոքրիկ ճյուղ, ոստիկանները կանչեցին բոլորին ում հետ ունեցել էի հեռախոսազանգ իմ անձնական օգտագործման համարից, որպեսզի պարզեն որևէ բան, ինչը ես թաքցնում եմ:

Հետաքրքիր է այն, որ Մետադոն, ավելի ճիշտ, մետադոզ որը ամեն օր օրինական ստանում են այդ կարճ կյանքի ուղին ընտրած մարդիկ դեղատներում նույնիսկ երկար սպասել պետք չէ կտան և ներարկիչները ուզածդ չափսի և կոդեին պարունակող դեղահաբերը տուփերով, ինչու հեռու փնտրել։ Համակարգն է գուցե մեղավոր ոչ թէ ես, որ ընդամենը ծխում էի մարիխուանա և երգում, թէ ինչքան եմ սիրում ապրել Երևանում։ Դեռ երկար ճանապարհ և գիտակցության փոփոխություն է անհրաժեշտ առաջին հերթին մեր հասարակությանը որպեսզի պետությունը մարիխուանա ծխողներին էլ տրամադրի ալտերնատիվ լուծում, այլ ոչ թէ <<ազնվական>> չկեղտոտված մարմինը մարիխուանա ծխողի, ստիպողաբար նստեցնի անտիդեպրեսանտների կամ ապագայում մետադոնի...

Ամենահետաքրքիրն այն է, որ ինձ դատում եմ ք.օ. 266 2-րդ մասի` 5-10 տարի և 266 առաջին մասի` 3-7 տարի մեղադրանքներով, որոնք ես, բնականաբար, չեմ ընդունում և ոչ թեայն պատճառով, որ արհեստականորեն փորձում եմ պատասխանատվությունից խուսափել, այլ այն, որ երբեք ոչ մի անգամ չեմ փորձել փոխանցել, վաճառել կամ քաջալերել որպեսզի մյուսները նույնպես օգտագործեն այս չարաբաստիկ խոտը։ Պարզաբանում. երբ իմ մոտից առգրավեցին 14,83 գ. Մարիխուանան, քննիչը գործերս փակելուց նշեց 266 2- րդ մասը (5-10 տարի), երբ ինձ տարան դատարան խափանման միջոցս որոշելու, դատավորը հարգարժան Գագիկ Պողոսյանը փոխեց հոդվածս 266-ից 268 2-րդ մասի և տվեց ստորագրությունով չեռանալ , անցավ մոտ 6 ամիս, Կենտրոնի ոստիկանությունը առգրավեց մոտ 08 գրամ մարիխուանա ոմն Արսենից, ով իմ թաղամասից է և ում հետ ես 10 րոպե առաջ խոսել էի։ Հասկանալի է, որ Արսենը գրել է այն, ինչ իրենից պահանջել են, միգուցե ստիպել են որպեսզի կարողանան ինձ այս մեղադրանքներով <<փակել>>։ Եթե ես մատնանշեի, օրինակ, ինչ որ մեկին, ում չեմ սիրում, որ, ասենք, նրանից եմ ձեռք բերել, ապա նրան էլ կփակեին 5 -10 տարով։ Բարեբախտաբաի ես ունեմ պատկվ և քիչ թէ շատ հայտնի անուն: Ոմանց ծանոթ և անծանոթ ռեփեր Snake:

Հ.Գ. Եթե Ձեզ հետաքրքրեց իմ կյանքի վերջին երեք տարին և, թե ինչու տարիներ շարունակ չեն կայանում դատերն ու չի կայացվում վերջնական վճիռ, ապա ցանկացողներդ կարող եք ներկա գտնվել իմ հերթական դատին, որը տեղի կունենա 2019 թ. փետրվարի 13-ին ժամը 17:00-ին Կենտրոն և Նոր Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (չմոռանաք անձնագրերը):

Հարգանքներով` Մինասյան Էդգար

դիտվել է 5587 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Ում հետ է նշանվել «Վիտամինի» Վանը

Ովքեր են դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի դուստրն ու նախկին կինը

Տեսանյութ.Դանիայի ամենահարուստ մարդու 3 երեխաները զոհվել են Շրի Լանկայում ահաբեկչության հետևանքով

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել