Երևան
20 / Մարտ / 2019

Շաքե Թուխմանյանը՝ակնհայտ դժվարությունների, ընտանիքի ամրության և «անարցունք» արտասվելու մասին

Yelaket.am\Ելակետ լրատվական -ի զրուցակիցն է ՀՀ վաստակավոր արտիստ Շաքե Թուխմանյանը, որը մեզ հետ իր խոհերը կիսեց չստացված դերի, ակնհայտ դժվարությունների, ընտանիքի ամրությանև «անարցունք» արտասվելու մասին։


-Ըստ Ձեզ՝ կյանքը դերասաններին հաճա՞խ է դժվարությունների առաջ կանգնեցնում։

-Մենք՝ դերասաններս, բոլորի նման մարդ ենք, և ինչպես կյանքի, այնպես էլ մեր մասնագիտական դժվարություններն ունենք։ Բայց դրանք փորձություններ են, և երկուսն էլ, ըստ իս, ստեղծված են, որպեսզի զգաս դրանք հաղթահարելու բերկրանքը։

-Դասական գործերը մեր ժամանակաշրջան տեղափոխելն ինչպե՞ս եք որակում։

-Ես կարծում եմ, որ որևէ գործ, լինի դասական թե ժամանակակից, պետք է ասելիք ունենա։ Եթե կա ասելիք, կարևոր չէ, թե որ ժամանակահատվածում է այն գրվել։ «ՔԱՈՍ» է հիմա ամենուր։ Եվ մարդկանց ընտանիքներում, և ընդհանրապես աշխարհում։ Կարևորն այդ «ՔԱՈՍ»-ին դիմակայելն է։ Իսկ դիմակայելու կարևոր միջոցն այն է, որ մենք հաճախ հետ նայենք և չկրկնենք անցյալում գործած մեր սխալները։ Իսկ դասական գործերը մեզ մեկ անգամ ևս հիշեցնում են այդ մասին։

-«Քաոս» ֆիլմում նկարահանվելու առաջարկն ինչպե՞ս եք ընդունել։

-Մեծ ուրախությամբ։ Ես դերասանուհի եմ, և իմ գործը՝ լինի բեմում թե էկրանին, խաղալն է։ Երբ հասնում ես որոշ տարիքի, հետադարձ հայացք ես նետում քո գործերի վրա, ուրախությամբ է լցվում հոգիդ, որ կյանքդ իզուր չի անցել։ Իսկ երբ նոր առաջարկներ ես ստանում, հասկանում ես, որ դեռ ՊԵՏՔ ես մարդկանց, տվյալ դեպքում՝ քո ժողովրդին։

-Ո՞վ է «Քաոս» ֆիլմի ամենադրամատիկ կերպարը։

-Ըստ իս՝ ընդհանրապես դրամատիկ կերպարներ որևէ գործում չկան։ Գոյություն ունեն դրամատիկ իրավիճակներ, որտեղ գործող անձինք հայտնվում են տվյալ գործի թելադրանքով։ Որոշ հերոսների դրամատիկ իրավիճակնեը շատ-շատ են, մի քանիսը՝ քիչ, և կան հերոսներ, որոնք բոլորովին չունեն։

-Ձեր մարմնավորած կերպարի հետ ընդհանրություն տեսնու՞մ եք։

-Որպես մայր, այո՛։ Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր մայր երազում է այն բոլորը, ինչ ֆիլմում է կատարվում։ Նկատի ունեմ ընտանեկան խաղաղություն, երեխաների մեջ համերաշխություն, բոլորի համար բարեկեցիկ կյանք, երջանիկ ամուսնություն, որ երբեք կանգ չի առնի ոչ մի բանի առջև։ Կմտածի բազում հնարքներ, կլինի դաժան, անխնա, բայց միևնույն ժամանակ սիրող, գուրգուրող և նվիրվող։

-Ո՞րն է Ձեր չստացված դերը։

-Այդ հարցին հանդիսատեսը պետք է պատասխանի։ Ինձ համար բոլոր դերերն էլ իրենց առանձնահատուկ տեղն ունեն, լինեն դրանք հաջողված, թե ոչ։ Բայց ամեն անգամ, երբ որևէ աշխատանք ինձ լիովին չի գոհացնում, դա ինձ ուժ է տալիս ավելի եռանդով մոտենալ նորին։

-Ե՞րբ է մարդը «անարցունք» արտասվում։

-Երբեմն, երբ կուշտ ծիծաղում է։ Արցունքը միայն ցավի հետևանք չէ։

-Ո՞րն է տղամարդու սերը պահպանելու լավագույն միջոցը։

-Սերը։

-Ինչո՞վ է պայմանավորված ընտանիքի ամրությունը։

-Սիրով։

-Ի՞նչ է ուզում կինը։

-Սեր, նվիրվածություն, ուշադրություն, քնքշություն և...

 

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը։

դիտվել է 64381 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Ինչպես են «օրենքով գող» Աստրախանցի Հայկոյին բերման ենթարկում (տեսանյութ)

Լուլուն հանուն Կարեն Կարապետյանի պատրաստ էր արտագաղթել․ (տեսանյութ)

(Տեսանյութ).Ձյունիկ Վարդանյանը հղի է. նրանց առաջնեկը տղա է

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...