Երևան
20 / Մարտ / 2019

Պուտինը գալիս է Հայաստան. Նիկոլ Փաշինյանն ասել է թե երբ

News.am-ը գրել է․Տարվա ընթաքցում հանդիպումներ տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ․․․

ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին այն մասին, թե արդյոք ՌԴ նախագահի հետ նոր հանդիպումներ նախատեսվում են․․․

«Այս տարի մենք մի քանի անգամ կհանդիպենք, օրինակ՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում․․․

Բացի այդ, հուսով եմ, որ այս տարի կկայանա Վլադիմիր Վլադիմիրովիչի այցը Երևան եւ իմ այցը՝ Մոսկվա»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ այս պահին քննարկվում են ժամկետները․․․

Նրա խոսքով՝ մեկ շաբաթ առաջ ՌԴ նախագահի հետ վերջին հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է այցերի ժամկետների հարցը․․․

«Ես հեռախոսով խոսել եմ ՌԴ նախագահի հետ, մենք խոսակցության ընթացքում քննարկել ենք այդ հարցը: Եվ մեր աշխատակազմերը հիմա դա քննարկում են․․․

 

Բացի այդ հանդիպումներ նախատեսվում են ոչ միայն ՌԴ նախագահի հետ, նաև վարչապետ Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևի հետ․․․

 

Ապրիլի 29-ին Երեւանում կկայանա Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհուրդը, եւ բոլոր վարչապետները, այդ թվում Դմիտրի Անատոլիեւիչը, կժամանեն Երեւան»

դիտվել է 24785 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Ինչպես են «օրենքով գող» Աստրախանցի Հայկոյին բերման ենթարկում (տեսանյութ)

Լուլուն հանուն Կարեն Կարապետյանի պատրաստ էր արտագաղթել․ (տեսանյութ)

(Տեսանյութ).Ձյունիկ Վարդանյանը հղի է. նրանց առաջնեկը տղա է

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...