Երևան
19 / Նոյեմբեր / 2019

Սորոսենք կոնկրետ խնդիրների են բախվել․ լուսանկարներ

Մի քանի օր առաջ գրել էի, որ սորոսի հայաստանյան առանցքային ֆիգուրները ու գլխավոր դեմքերը գնացել են Ուկրաինա՝ ինստրուկտաժավորվելու...
Ուրեմն Ուկրաինայից հետո սորոսից ամենաշատ գրանտ ստացողներից ու առնացքային դեմքերից մեկը նման հայտարարություն է տարածում (տես նկարը)։
Ինչպես նկատել եք, վերջին շրջանում սորոսական դեմքերը բավականին ուժեղ թիրախավորել էին Փաշինյանին, էդ մասին նույնիսկ առանձին գրառում էի արել, որը սկզբում քննադատության արժանացավ, իսկ հետո՝ էդ քննադատողներից շատերն են համոզվել, որ ճիշտ էի էդ հարցում և արդեն իրենք են սկսել էդ մասին խոսել։
Սորոսի հետ կապված հայաստանյան վերջին զարգացումները ցույց են տալիս, որ կոնկրետ խնդիրների են բախվել սորոսենք։ Էդ մասին է վկայում նաև սորոսի պաշտոնական կայքից գրանտ ստացողների անունների հեռացնելը (հարց է առաջանում, եթե էդքան լավն ու պուպուշ եք ու տենց լավ ու բարի գործեր եք անում՝ ինչպես դուք եք նշում, էդ ի՞նչ ունեք թաքցնելու, ումի՞ց եք վախենում, ինչի՞ եք թաքցնում փող ստացողների անունները...)։ Սորոսի վատ վիճակի մասին է վկայում նաև իրենց կողմից վրա-վրա ասուլիսներն ու սեփական մանկլավիկների ողջ արսենալը էդ թեմային լծելը։ Բազմաթիվ «փորձագետներ», տարատեսակ «ագենտներ», մանր ու միջին «ակծիվիստներ», որոնք միշտ աչքի են ընկել ազգային թեմաները ծաղրելով, լծվել են սորոսին պաշտպանելու գործին...
Հիմա, Ուկրաինայից հետո էսպիսի հայտարարությունը խիստ մտահոգիչ է։ Շատերին է հայտնի, որ սորոսի հիմնական գործելաոճը՝ երկրներում քաոսի ստեղծումն է։ Իսկ քաոսին տանող ամենաուղիղ ճանապարհը՝ Երկիրը անգլուխ թողնելն է։ Մյուսը՝ երկրում ստեղծել անվստահության ու ապակայունացման վիճակ՝ իրար դեմ հանելով տարբեր խմբերի։

Վերջին շրջանում շատերն են նշել, դուք էլ, կարծում եմ, համոզվել եք, որ կոնկրետ ուժեր, կազմակերպություններ, որոնք այս կամ այն կերպ շաղկապված են սորոսական կամ արտասահմանյան կառույցներին, ինչպես նաև՝ ԼՏՊ-ին, ջանք ու եռանդ չեն խնայում Հայության երկու հատվածի միջև լարվածություն մտցնելու հարցում։ Խոսքը Հայաստանցի-Արցախցի թեմային է վերաբերվում։
Ուշադիր զննելով էդ ամենը, ինչպես նաև էս պարոնի հայտարարությունը՝ կնկատեք, որ էստեղ ևս՝ կարմիր թելով անցնում է նման պառակտում մտցնելու գիծը։

Հաշվի առնելով էս ամենը, կոչ եմ անում բոլոր պատկան մարմիններին՝ ուշադրության կենտրոնում պահել այս և նմանատիպ բոլոր հայտարարությունները։ Ակտիվ կերպով զննել սորոսի և սորոսի հետ շաղկապված այլ դեմքերի գործունեությունը, տասնապատկել Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը...
Կա մեծ անհանգստություն, որ սորոսը դավադրություն է պատրաստում Հայաստանի դեմ՝ փորձելով դա վերագրել Արցախին, դրանով իսկ անկայունության և քաոսի մթնոլորտ ստեղծելով երկրում, ինչպես նաև՝ Արցախի հարցում հրահրել խիստ անբարենպաստ իրավիճակ։
Ուստի կոչ եմ անում բոլոր առողջ դատող Հայերին, ամենայն մանրամասնությամբ և ուշադրությամբ հետևել սորոսի հետ շաղկապված էս և այլ անձանց և չտրվել սադրանքների։ Ոչ մի դեպքում չզարգացնել ու չնպաստել հայաստանցի արցախցի թեմայի ու կոնֆլիկտի շրջանառմանը։ Նման փորձ անողներին տեղում բլոկել և չեզոքացնել օրենքով չարգելված բոլոր հնարավոր մեթոդներով։

Եւս մեկ անգամ ընդգծում եմ. էս հայտարարությունը ինձ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու, խիստ անհանգստացրել է և դրդել մտածելու, որ սորոսը դավադրություն է պատրաստում Հայաստանի Հանրապետության և մասնավորապես՝ նրա ղեկավարի դեմ։ Ուստի պատկան մարմիններին ևս մեկ անգամ կոչ եմ անում՝ տասնապատկել Փաշինյանի անվտանգությունը և լրջագույնս զբաղվել սրանց հարցերով։

https://www.facebook.com/zakar.khojabaghyan/posts/2340266895992722

դիտվել է 35729 անգամ

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)