Երևան
21 / Մարտ / 2019

Մարտի 8-ը առանց ծաղիկների

Գեղամ Օհանյանն իր ֆեյսբուքյա էջում գրել է.

Թեև մենք մայրերի ու մայրության գեղեցիկ տոն ունենք, ապրիլի 7-ին, բայց այսօր առիթից օգտվելով, ուզում եմ խոսքս ուղղել հայ տղաներին:

Ուզում եմ գրել, որ մի քիչ ավելին անեք, ավելին լինեք աղջկա, կնոջ կամ տատիկի հանդեմ: Ուզում եմ հասկանաք, որքան դժվար է եղել հայ տղամարդու կյանքը, այս դարերի ընթացքում, կրկնակի դժվար է եղել հայ կնոջ կյանքը:

-Մենք առավոտյան գնացել ենք դաշտը վարելու, կնոջը թողել տունն ու տան գործերը, երեխաների դաստիրակությունը, մեծերի խնամքը:
-Մենք գնացել ենք խոպան, կնոջը թողել նաև այդ արտն ու անասունը, մեր ողջ աշխատանքը:
-Գնացել ենք պատերազմ ու չենք վերադարձել, դառնալով հերոս, կինը առանց այդ հերոսի կոչման, իր և մեր փոխարեն մեծացրել է զավակներին, աշխատել, տառապել, բայց հաճախ արել ավելին, քան հերոսությունն է:
-Դարձել ենք գերի, մեզ մի փամփուշտ են նվիրել, իսկ նրանք մնացել են այդ փամփուշտին կարոտ, այնքան կարոտ...
-Մենք հաճախ դավաճանել ենք, անտեսել նրանց, իսկ նրանք հավատարիմ են մնացել: ԹԵև ասում են դավաճանելիս, ամեն մարդ ինքն իրեն է դավաճանում:

Անվերջ կարելի է թվել, թվել ու թվել: Եվ այսօր երբ ես տեսնում եմ, թե տղաները ինչպես են տեղ տալիս պճնվածներին, իրենց բարեմասնությունները արտահայտածներին, անտեսելով գրագետ ու նվիրված աղջիկներին: Թե ինչպես են հրապուրվում իրենց գայթակղողներով, ազատամիտ ու դատարկ աղջիկներով, չնկատելով ամաչկոտ, գեղեցկադեմ ու մեծ ներաշխարհ ունեցողներին: Մեծ ցավ եմ ապրում, որովհետև այսօրվա ամուսանացող աղջիկը, վաղվա սերնդի ճարտարապետն է:
Պետք է հասկանանք վերջապես, որն է մարդու կյանքի նպատակը, որն է ընտանիքի նպատակը, որոնք են մեր իդեալները և ուր ենք գնում:

Ամեն դեպքում գիտեցեք, որ էն քաղհան անող գյուղացի կնոջ, կոշտացած ձեռքերը, համբույրի կարիք ունեն: Անհայր մեծացած աղջիկները հոգատարության, իսկ անմայր մեծացած աղջիկները նրբության կարիք ունեն: Տատիկներն ու մայրերը, ձեր շնորհակալության ու հարգանքի կարիքն ունեն: Էն ծաղիկներն ու շնորհավորանքները, որ այսօր շռալում եք, իսկական լինելու կարիք ունեն:
Հաճախ ժպիտ պարգևեք նրանց, այդ ժպիտները օրհնանք ու արև են դառնալու ձեզ համար:

Հ.Գ.
Իհարկե այս տողերը լիարժեք կարող էր լրացնել այս ձեռքրի նկարը:
Աղջիկներին էլ ուզում եմ շնորհավորել ու ասել.
-Ամեն դեպքում ձեր ձեռքերը այսպիսին են լինելու ծերության օրորք, այնպես ապրեք, որ այդ ծերացած ձեռքերը օրհնող ու համբուրող լինի:

դիտվել է 6153 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Ալեն Սիմոնյանը ցույց է տվել իր գնումների ՀԴՄ-ն և բացատրել, թե ինչու պահանջել այն

Յուրա Մովսիսյանը երկրպագուների հետ կատարել է ՀՀ օրհներգը (տեսանյութ)

Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա Մարիամ Հունանյանը հայտնաբերվել է (տեսանյութ)

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...