Երևան
18 / Օգոստոս / 2019

Ադրբեջանն պատեպատ է խփվում. նյարդային զորաշարժ Բաքվում

lragir.am-ը գրել է․ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Իրան, որտեղ հանդիպելու է այդ երկրի ղեկավարությանը: Այդ ընթացքում Ադրբեջանը հայտարարել է մասշտաբային զորավարժության մասին, որը տեղի է ունենալու մարտի 11-15-ն ու կրելու է այսպես ասած հարձակողական բնույթ, ինչպես ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ ազդարարելով, որ Բաքուն այդպիսով խախտել է Վիեննայի կոնվենցիան եւ պատշաճ կերպով չի տեղեկացրել զորավարժության անցկացման մասին:

Արծրուն Հովհաննիսյանը գրառման մեջ նշել է, որ այն հավանաբար կապ ունի Փաշինյան-Ալիեւ սպասվող հանդիպմանը եւ հայկական կողմի վրա ճնշման միջոց է:

Աներկբա է, ընդ որում ամենեւին ոչ նոր միջոց, սակայն Բաքվի շարժերը ունեն շատ ավելի խորքային շարժառիթներ: Հայաստանի վարչապետի Իրան կատարած այցից, նաեւ այդ այցին զուգահեռ արցախ-իրանյան սահմանին Հայաստանի ԱԱԾ պետի արած հայտնի հայտարարություններից հետո Ադրբեջանը «պատեպատ» է խփվում:

Արտգործնախարար Մամեդյարովը նախ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ է կապվել, հետո իբրեւ թե բողոքի միջոցով ոտքի հանեցին Զատուլինին, որ իբրեւ թե «հայամետ» բերանով բարձրաձայնեն տարածք հանձնելու մասին, այդպիսով Զատուլինով հակադրություն կորզելով Հայաստանի ԱԱԾ պետի հայտարարությանը:

Այժմ Մամեդյարովը մեկնում է Իրան, որտեղ Նիկոլ Փաշինյանն է արել կարեւոր քաղաքական հայտարարություններ եւ սելֆի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» պաստառի ներքո: Պաշտոնական Թեհրանը հայտարարեց, որ չի ողջունում այդօրինակ մոտեցումները, սակայն պաշտոնական Բաքուն անշուշտ լավ գիտե Իրանի պետական նրբությունները:

Դրա համար էլ Մամեդյարովը մեկնում է: Բայց ի՞նչ է ասելու նա Թեհրանին: Սպառնալու՞ է, թե՞ փորձելու է համոզել չգործակցել հայկական կողմի հետ, կամ հայտնելու է, որ Ադրբեջանը պատրաստ է սկսել պատերազմ, եթե Հայաստանին չստիպեն հրաժարվել կոշտ հայտարարություններից եւ անհարմար դրության մեջ դնել Բաքվին:

Այստեղ իհարկե կա երեք այլ հետաքրքրական հանգամանք էլ: Անհարմար դրության մեջ է Մամեդյարովն ինքը, որովհետեւ հայկական կողմի դիրքորոշումները Ադրբեջանին դնելով լուրջ փաստերի առաջ, ստիպելու են կամ դիմել ռազմական սադրանքի՝ սակայն այստեղ պետք է հաշվարկել դրա լրջագույն քաղաքական եւ աշխարհքաղաքական հետեւանքները, կամ «գոլորշի բաց թողնել», օրինակ արտգործնախարարի փոփոխությամբ: Չի բացառվում, որ Մամեդյարովը ներկայում փորձում է Ռուսաստանից Իրան ջանքերով փրկել սեփական դիրքը:

Առավել եւս, որ այդ դիրքը երերում է վաղուց, եւ չի բացառվում, որ Ալիեւն այդ խաղաքարտը պահում է այսպես ասած «նեղ օրվա» համար:

Մյուս հանգամանքն այն է, որ Փաշինյանի Իրան այցին զուգահեռ Թեհրանի համար բավականին տհաճ տեղեկություն ստացվեց Ռուսաստանից: Այդ երկրում կալանավորված թալիշ առաջնորդ Ֆահրադդին Աբոսզոդան կալանատնից առեւանգվել-արտահանձնվել էր Բաքու:

Դա դիտարկվեց իբրեւ Մոսկվայի նվեր Ադրբեջանին, բայց մյուս կողմից դա կարող էր լինել նաեւ ծուղակ: Ծուղակ ոչ միայն այն իմաստով, որ փաստացի հարված է հասցվել թալիշների արժանապատվությանը, եւ այժմ նրանց համար թերեւս անկեղծության մի յուրօրինակ պահ է՝ ինչպես են պահելու արժանապատվությունն ու առաջնորդին: Ծուղակ նաեւ այն իմաստով, որ Իրանն անկասկած իրանալեզու ժողովրդի առաջնորդի գերեվարումը դիտարկելու է նաեւ իրեն ուղղված հարված:

Արդյոք Մամեդյարովը մեկնում է Թեհրան, որպեսզի համոզի կամ հավաստիացնի, որ եթե Թեհրանը հարված տեսել է, ապա Բաքուն կապ չունի, դա Մոսկվան է, իսկ իրենք միայն իրենց «անջատականին» են սանձել եւ վերջ: Ավելին, բացառել պետք չէ նույնիսկ, որ Մամեդյարովը փորձի համոզել, որ Իրանի համար ավելի լավ է, որ Աբոսզոդան ադրբեջանական բանտում լինի, քան Ռուսաստանի:

Երրորդ նրբերանգն այն է, որ Նիկոլ Փաշինյանի այցից եւ «Արցախը Հայաստան է եւ վերջ» կարգախոսից հետո Իրանի ադրբեջանաբնակ շրջանի մի քանի տասնյակ բնակիչ բողոքի ակցիա էին իրականացրել, հայկական դրոշ այրել, նրանցից մոտ 30-ը ձերբակալվել էին:

Բաքուն հավանաբար գործուղում է Մամեդյարովին հավաստիացնելու, որ այդ ակցիայի հետ Ադրբեջանը կապ չունի, հիշելով թերեւս Իրանի նախագահի ամիսներ առաջ արած հայտարարությունը, որ Իրանի հյուսիսային սահմանին վտանգ սպառնալու դեպքում Թեհրանը չի հապաղի տալ կոշտ արձագանք:

դիտվել է 31103 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին