Երևան
20 / Մայիս / 2019

Սկսելու ենք երիկամների, լյարդի և սրտի փոխպատվաստման ծրագիր՝ կենդանի ու ոչ կենդանի դոնորներից․ Արսեն Թորոսյան

Սկսելու ենք երիկամների, լյարդի և սրտի փոխպատվաստման ծրագիր՝ կենդանի ու ոչ կենդանի դոնորներից․ Արսեն Թորոսյան

Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը անցկացրեց «Հանրային առողջապահության մարտահրավերները և լուծման ուղիները նոր Հայաստանում» մասնագիտական քննարկման առաջին դասախոսությունը։

Հանդիպման ընթացքում նախարարն առանձնացրել է առողջապահության ոլորտի բարելավման երեք ուղղություն՝ կանխարգելիչ բժշկության զարգացում, առողջության ապահովագրության ներդրման նոր մեխանիզմ, ուռուցքաբանությունն իր բոլոր մակարդակներում՝ վաղ հայտնաբերումից մինչեւ բուժում եւ պալիատիվ խնամք։

Նախարարը ներկաներին ծանոթացրել է վերջին նորություններին եւ ապագա ծրագրերին՝ շտապօգնության կանչերի կենտրոնացումից մինչեւ սանիտարական ավիացիա, փոխպատվաստում։

«Հայաստանի Հանրապետությունում սկսելու ենք երիկամների, լյարդի եւ սրտի փոխպատվաստման ծրագիր՝ կենդանի ու ոչ կենդանի դոնորներից։ Մենք գրեթե ամեն ինչ ունենք իրականացնելու համար, այդ թվում՝ քաղաքական կամք, եւ ծրագրի ներդրմամբ կփրկենք բազմաթիվ կյանքեր»,- ասել է Արսեն Թորոսյանը։

Այնուհետեւ նախարարը քննարկումը վերածել է հարցուպատասխանի եւ ներկաներն իրենց մտահոգող հարցերն են ուղղել, մասնավորապես՝ շաքարի հարկի գնային քաղաքականության, ոչ վարակիչ հիվանդությունների բուժման, պատվաստումների, ընտանեկան բժիշկների պրակտիկայի, հակաբիոտիկների եւ այլ թեմաների շուրջ։

դիտվել է 8595 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Քոչարյանին ազատ արձակելու մեր միջնորդությունը նպատակ չէր հետապնդում լարվածություն առաջացնելու․ Բակո ...

Ժողովուրդն այս պահին ավելի շատ ամբոխի պես է մտածում, քան ազգի

Ազգայինի նկատմամբ ֆոբիա ունեցողների մաս կա նաև իշխանության մեջ

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար