Երևան
26 / Հունիս / 2019

Ինչու են Վարդան Այվազյանի եղբորորդուն ազատել պաշտոնից

ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության փոխադրումների հաշվառման և տեղեկատվության բաժնի պետ Արթուր Այվազյանն ազատվել է պաշտոնից։ Տեղեկությունը ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց Պետական եկամուտների կոմիտեի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը։

«ՊԵԿ-ում աշխատակիցների կրճատումները պայմանավորված են բացառապես կառուցվածքային փոփոխություններով և օպտիմալացման գործընթացով, որոնք իրականացվել են համակարգում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ սրա մեջ կա բոլոր հարցերի պատասխանները։


Հարցին՝ նրան այլ պաշտոն առաջարկե՞լ են, թե՞ ուղարկել են կադրերի ռեզերվ, ՊԵԿ մամուլի խոսնակը պատասխանեց․ «Այո՛, այլ պաշտոն առաջարկվել է, որն Արթուր Այվազյանը չի ընդունել»։

Ըստ մամուլի հրապարակման՝ Արթուր Այվազյանը ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի եղբորորդին է։ Խոսակցություններ կան, որ ՀՀԿ-ականի մերձավորի ազատվելու գործում դերակատարում է ունեցել ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը, ով հայտնի է որպես ՊԵԿ-ի «ասող», ում «թուրն ամեն տեղ կտրում է» և ինքն է որոշում՝ ում թողնել և ում հեռացնել, ըստ այդմ էլ՝ աշխատանքի է տեղավորում ոլորտի հետ առնչություն չունեցող՝ իր ծանոթ-բարեկամներին:

դիտվել է 13309 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ռոբերտ Քոչարյանը անձամբ եկավ Երևան ՔԿՀ

«Գիտական Արցախ» պարբերականը թողարկեց 2019թ-ի առաջին համարը

Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացնում Երևան ՔԿՀ-ի մոտ. Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել են

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է