Երևան
21 / Մարտ / 2019

ՆԱՏՕ-ն Երևանից զգուշացրեց Ադրբեջանին․ Ինչ է կատարվել․․․

1in.am-ը գրել է․ Հայաստանում մեկնարկած ՆԱՏՕ շաբաթի շրջանակում Հայաստան այցելած կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Երևանում մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին հետաքրքրում է խաղաղությունը կովկասյան ռեգիոնում, և ՆԱՏՕ-ն բոլոր կողմերին հայտնում է, որ Արցախի հարցը ռազմական լուծում չունի․․․

Երևանում ՆԱՏՕ հատուկ ներկայացուցչի հայտարարությունը փաստացի նախազգուշացում է Ադրբեջանին, որը Երևանում ՆԱՏՕ շաբաթվան զուգահեռ անցկացնում է խոշորագույն զորավարժություն, ընդ որում՝ առանց դրա մասին պատշաճ միջազգային իրազեկման․․․

Կովկասի խաղաղության և կայունության հեռանկարով ՆԱՏՕ-ի հետաքրքրությունը անկասկած պայմանավորված է ոչ թե մարդասիրական և խաղաղասիրական իդեալներով,ավելի ճիշտ կլինի ասել՝ ոչ միայն խաղաղասիրական իդեալներով և մարդասիրությամբ, այլ նաև գործնական քաղաքականության միանգամայն ռացիոնալ հանգամանքներով․․․

Կովկասի խաղաղության վտանգումը բերելու է ամբողջ միջազգային անվտանգության համակարգի խեղման՝ նկատի ունենալով այն, որ Կովկասը գործնականում ոչ միայն Մերձավոր Արևելք չէ և ավելի մոտ,ուղղակի սահմանակից է Եվրաատլանտյան տիրույթին, այլ դե ֆակտո այդ տիրույթի մաս է իր քաղաքական կազմությամբ և բաղադրությամբ, թեև աշխարհագրորեն դուրս է Կովկասից․․․

 

Պատերազմը Կովկասում նշանակում է պատերազմ Եվրոպայում, ընդ որում՝ պատերազմ, որտեղ անմիջական ներկայացվածություն ունեն Թուրքիան և Ռուսաստանը․․․

 

Ընդ որում, այդ պատերազմը կամ շարունակվելու է Եվրամիության սահմանին անվերջանալի նոր քաոսով, կամ էլ, մեծ հաշվով, ավարտվելու է Թուրքիայի հաղթանակով․․․

 

Ու թեև Անկարան ՆԱՏՕ անդամ է, սակայն դա լինելու է հաղթանակ նաև ՆԱՏՕ-ի նկատմամբ, հենց ՆԱՏՕ անդամությունը հաշվի առնելով․․․

 

Կովկասում պատերազմն այդ իմաստով ծուղակ է լինելու ՆԱՏՕ-ի համար, և Եվրաատլանտյան հանրությունն իր արդեն էլ ավելի անմիջական քթի տակ ունենալու է Ռուսաստանին հաղթած Թուրքիա, որը դե ֆակտո տնօրինելու է մինչև Հեռավոր Արևելք ու Չինաստան տնտեսա-քաղաքական տարածությունը․․․

 

Խոշոր հաշվով, հենց այդ հեռանկարները «ինստիտուցիոնալ» կերպով կանխելու համար է նաև ՆԱՏՕ-ն մի կողմից գործակցում ՀԱՊԿ անդամ Հայաստանի հետ, մյուս կողմից՝ ձևավորում իր ենթակառուցվածքային հենակետերը Հայաստանի հյուսիսային հարևան Վրաստանում․․․

 

Այդ իմաստով, ի դեմս ՆԱՏՕ-ի, Հայաստանն ունի Կովկասի խաղաղության հուսալի դաշնակից, որը, անշուշտ, խաղաղության աներկբա երաշխավոր լինել չի կարող,

 

առնվազն քանի դեռ հագեցած չէ ինստիտուցիոնալ ներկայացվածությունը Վրաստանում, սակայն կարևորագույն գործընկեր է քաղաքական կանխարգելման տրամաբանության տեսանկյունից․․․

դիտվել է 18587 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Ալեն Սիմոնյանը ցույց է տվել իր գնումների ՀԴՄ-ն և բացատրել, թե ինչու պահանջել այն

Յուրա Մովսիսյանը երկրպագուների հետ կատարել է ՀՀ օրհներգը (տեսանյութ)

Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա Մարիամ Հունանյանը հայտնաբերվել է (տեսանյութ)

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...