Երևան
20 / Մարտ / 2019

Փաշինյանի ախրանիկ-պատգամավորը 31 500 դոլար արժեցող ժամացույց է կրում, որը կրկնակի գերազանցում է իր մեկ տարվա եկամուտները

politik.am-ը գրում է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ը 31 500 դոլար արժողությամբ «ROLEX» ապրանքանիշի ժամացույց է կրում: Լուսանկարը հրապարակել է պատգամավորը՝ երեկ Գեղարքունիքի մարզում մարզը ներկայացնող պատգամավորների և մարզպետի հանդիպումից: Այժմ պատգամավոր Հայկ Սարգսյանը նախկինում զբաղեցնում էր Պետական Վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը:

Ուսումնասիրելով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժոողովի պաշտոնական կայքում 2018 թ.-ի օգոստոսի 1-ին ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնում Հայկ Սարգսյանի ներկայացրած հայտարարագիրը՝ տեսնում ենք, որ Սարգսյանը չի ներկայացրել ժամացույցի առակայությունը այն դեպքում, երբ պետական պաշտոնյաները պարտավոր են հայտարարագրել 8 մլն դրամը գերազանցող ցանկացած ունեցվածք:


Հայկ Սարգսյանը նույն հայտարարագիրը ներկայացրել է նաև որպես ՀՀ ԱԺ պատգամավոր: Այսինքն՝ ըստ հայտարարագրի՝ նրա ունեցվածքը չի ավելացել: Ըստ հայտարարագրի՝ դրամական միջոցները կազմում են 7 մլն դրամ և 5000 ԱՄՆ դոլար: Ստացվում է՝ եթե Հայկ Սարգսյանը տար նույնիսկ իր մեկ տարվա ամբողջ եկամուտը, այդ ժամացույցը գնել չէր կարողանա:

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը 1996թ. ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետ նշանակված Զարեհ Սարգսյանի որդին է:

 

դիտվել է 13429 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Ինչպես են «օրենքով գող» Աստրախանցի Հայկոյին բերման ենթարկում (տեսանյութ)

Լուլուն հանուն Կարեն Կարապետյանի պատրաստ էր արտագաղթել․ (տեսանյութ)

(Տեսանյութ).Ձյունիկ Վարդանյանը հղի է. նրանց առաջնեկը տղա է

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...