Երևան
20 / Մայիս / 2019

Ախորժակիդ քացախ, Պալաչ, մանիպուլացիոն սխեմադ բացահայտված է

Ժամանակ առ ժամանակ լրատվականներում քննարկման առիթի վերածված Արթուր Հարությունյանը, ով ավելի լայն հասարակությանը հայտնի է որպես Պալաչ, այսօր կրկին «ընդհատակից» դուրս էր եկել և մամուլի ասուլիս հրավիրել՝ իբր թե իր հետ տեղի ունեցած սնանկացման գործընթացի վերաբերյալ պարզաբանումներ տալու և իր հասցեին հնչած կեղծ մեղադրանքներին անդրադառնալու համար:

Նախ՝ ի սկզբանե ասեմ, որ այդպես էլ հասկանալի չդարձավ Պալաչի ասուլիսի իմաստը, քանի որ որևէ նոր պարզաբանում, քան նախկինում երգած երգերն էին, չասվեց։ Ինչպես և ակնկալվում էր, Պալաչն ընտրել էր մի դիրք, որ երբ հարցը սուր էր, ու նրան դուր չէր գալիս, նա ուղղակիրոեն շրջանցում էր դա կամ տալիս էր լղոզված պատասխան: Բայց հենց այդ սուր հարցերն էին, որ բացահայտում էին Պալաչի մախինացիաներն ու մանիպուլացիոն ինքնասնանկացման գործողությունները, ինչի արդյունքում նա չինական ընկերությանը 4 միլիոն դոլար «քցել» էր:

Իհարկե, Պալաչի մերկապարանոց հայտարարություններն առ ոչինչ են, քանզի դրանք հակադարձող բազմաթիվ հիմնավոր փաստեր կան, բայց կան նաև այնպիսի հայտարարություններ, որ մտածում ես՝ մարդ առնվազն պետք է հոգեկան խնդիրներ ունենա նման սուտ հայտարարելու համար։ Խոսքը մասնավորապես «Աբովյան» հեռուստաընկերության ձեռք բերման մասին է։ Ըստ Պալաչի՝ այդ հեռուստաընկերության համար իրեն զանգել են և ասել, որ պետք փոխանցի, մինչդեռ իրականությունն այն է, որ Պալաչի մյուս ունեցվածքը, ինչպես նաև նրա ընկերների ունեցվածքը գրավադրված են եղել բանկում, և այն բանից հետո, երբ «Մուլտի Գրուպին» է վաճառել դրանք բանկը, հեռուստաընկերությունն ինքնաբերաբար անցել է կոնցեռնի կազմ և ներկայումս էլ մտնում է դրա կազմի մեջ:

Երբ այս կարգի բացահայտ ճշմարտություններն ընդամենը վայրկյաններ հետո կարող է ջրի երես դուրս գալ, մարդ ինչքա՞ն տկարամիտ պետք է լինի, որ էդքանից հետ նմանատիպ մանիպուլյացիաներով զբաղվի: Մնում է միայն ենթադրել, որ Պալաչի ներկայիս ոչ ադեկվատ հոգեվիճակի պատճառը հանդիսացել է այն, որ տարիներ շարունակ վերջինս օգտագործվեց ՀՀԿ-ի կողմից, բայց ի վերջո նրան գցեցին ամենավատ կերպով, կամ այն, որ ժամանակին, էսպես ասած, իր համար «կռիշներ» կանգնած Պարգև Սրբազանը և Վիտալի Բալասանյանն այլևս հրաժարվել են նրանից, ու ինքն էլ գլուխը կորցրել ու փրփուրներից է կախվել:



Պալաչի վերջին ասուլիսից հետո կասկած անգամ չկա, որ այս շառլատանը հատուկ է կազմակերպել իր ինքնասնանկացումը, որպեսզի չինացիներին չվճարի իր 4 միլիոն դոլարի հասնող պարտավորությունները և որպեսզի «ապռավդանի» ունենա, շահարկում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի անվճար երթուղայինների գոյության հանգամանքը:

Ախորժակիդ քացախ, Պալաչ, մանիպուլացիոն սխեմադ բացահայտված է, և այլևս չես կարող իրականությունը խեղել, քեզնով թող իրավապահները զբաղվեն, դու ուրիշ նյութից ես սարքած:

Ինչպե՞ս կարելի է ուրանալ Ծառուկյանի այն արածները թեկուզ քո ծնողների հանդեպ, երբ նրանք դրսում չհայտնվեցին միայն ու միայն Ծառուկյանի մեծահոգության շնորհիվ: Կրկնում եմ՝ դու ուրիշ նյութից ես սարքած, մարդկային արժանիքները քո նմանների համար խորթ են…

 

Աղբյուրը` https://www.facebook.com/100014718632048/videos/566823280484955/ 

դիտվել է 20197 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Քոչարյանին ազատ արձակելու մեր միջնորդությունը նպատակ չէր հետապնդում լարվածություն առաջացնելու․ Բակո ...

Ժողովուրդն այս պահին ավելի շատ ամբոխի պես է մտածում, քան ազգի

Ազգայինի նկատմամբ ֆոբիա ունեցողների մաս կա նաև իշխանության մեջ

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար