Երևան
20 / Մարտ / 2019

Փաշինյանի դասը իր «գլխից թռնողներին».ո՞վ կլինի հաջորդը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները կարող են դեմ քվեարկել Հարկային օրենսգրքի նախագծին, եթե տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ակցիզային հարկի բարձրացման վերաբերյալ գնահատականներ չներկայացնի պատգամավորներին: Այս մասին հայտարարել է «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը: Դրան ի պատասխան առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել Facebook սոցիալական ցանցում, նշելով, որ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում երկրի առողջապահական համակարգում։

Ըստ էության, լուրջ հակասություններ են ի հայտ եկել առողջապահության նախարարի և այն քաղաքական թիմի միջև, որը նա ներկայացնում է: Եվ խնդիրը այստեղ բնավ էլ պատգամավորների սկզբունքայնությունը և նախարարի անզիջում կեցվածքը չէ: Թորոսյանի և իր քաղաքական թիմի միջև հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, երբ վերջինս հայտ ներկայացրեց դառնալու գործող կառավարությունում միակ աշխատող նախարարը: Հիշում ենք վերջինիս աջակիցների PR ակցիան սոցիալական ցանցերում: Թորոսյանն այս պահին պատասխան է տալիս հենց ամբիցիաների համար, որոնք բնավ էլ վարչապետ Փաշինյանի սրտով չեն, հաշվի առնելով այն փաստը, որ իր՝ վարչապետի վարկանիշը սրընթաց անկում է ապրում երկրում առկա սոցիալ-տնտեսական խորացող խնդիրների պատճառով:


Փաշինյանն իր քաղաքական թիմի օգնությամբ փորձում է դաս տալ նաև մյուսներին՝ նրանց, ովքեր կարող էին որոշել թռնել վարչապետի գլխից, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ վարկանիշից և խաղալ սեփական կանոններով: Եթե հարկային նոր օրենսգրքի ընդունումը տապալվի, անշուշտ, գլխավոր մեղավոր է ճանաչվելու Արսեն Թորոսյանը, ինչն էլ իր հերթին փայլուն հնարավորություն կտա Փաշինյանին՝ ազատվել չափից դուրս ամբիցիոզ նախարարից: Թերևս պատահական չէին այն խոսակցությունները, որ նման ցանկություն Փաշինյանը ունեցել է նաև մինչ խորհրդարանական ընտրությունները: Ամեն ինչ տանում է նրան, որ Արսեն Թորոսյանը կդառնա Փաշինյանի առաջին զոհը:

https://lurer.com/?p=315217&l=am 

դիտվել է 29316 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Ինչպես են «օրենքով գող» Աստրախանցի Հայկոյին բերման ենթարկում (տեսանյութ)

Լուլուն հանուն Կարեն Կարապետյանի պատրաստ էր արտագաղթել․ (տեսանյութ)

(Տեսանյութ).Ձյունիկ Վարդանյանը հղի է. նրանց առաջնեկը տղա է

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...