Երևան
24 / Մայիս / 2019

Երկրի առաջին տիկինը Նունե Սարգսյանն է. ArmDay.am

Իշխանափոխությունից ի վեր հայ հանրությանը հետաքրքրում էր, թե վերջիվերջո ով է «ՀՀ առաջին տիկինը»՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկին Նունե Սարգսյանը՞, թե՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը։

ArmDay.am-ի պաշտոնական հարցմանն ի պատասխան՝ Կառավարությունից նամակ էր ուղարկվել, որ ՀՀ օրենսդրությամբ «ՀՀ առաջին տիկին» հասկացության վերաբերյալ իրավական կարգավորում նախատեսված չէ։


Այնուամենայնիվ այսօր՝ մարտի 15-ին, ՀՀ վարչապետի արարողակարգի պատախանատու Ալեքսանդր Մխիթարյանն ArmDay.am-ի հետ զրույցում հայտնեց, որ, ըստ արարողակարգի, պետության առաջին տիկին համարվում է նախագահի տիկինը, քանի որ նախագահն է հանդիսանում պետության գլուխը։

Տեղեկացանք նաև, որ երկրների առաջին տիկնանց մակարդակով կազմակերպվող միջոցառումներին հրավեր ուղարկվում է հենց Նունե Սարգսյանին՝ նախագահի տիկնոջը

դիտվել է 32312 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ․ Մահացել է Նազենի Հովհաննիսյանի հայրը

Արթուր Վանեցյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ դավադիրների և հող հանձնողների հայտարարության մասին

10 հայ հայտնիներ, ովքեր իրենց իրական տարիքից մեծ են երևում

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար