Երևան
20 / Մայիս / 2019

«Անհանգիստ էի Հայկ Մարությանի համար, մտածում էի՝ դեպք է պատահել քաղաքապետի հետ». Անի Խաչատրյան

Դեռ 2018 թվականի դեկտեմբեր ամսվանից Օպերայի հարակից տարածքներում կառուցված սրճարանների սեփականատերերը տեղյակ են եղել, որ սկսվելու է ապամոնտաժման գործընթաց։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը։

«Այս գործընթացի մասին մենք խոսել էին դեռեւս քարոզարշավի ժամանակ»,–նշեց նա։


Ավագանու անդամը պնդեց, որ իրավական դաշտում է գործընթացը, քանի որ եղել է ծանուցում, իսկ սեփականատերերի կողմից երկխոսության բացակայության մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ «տնտեսվարողները փորձ չեն արել հանդիպել եւ քննարկել ապամոնտաժման հարցը»։

Հայկ Հովհաննիսյանի պնդումներին հակադարձեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։

«Ես խոստացել եմ տնտեսավարողներին, որ կլինեմ միջնորդ եւ հանդիպում կկազմակերպեմ։ Այս հանդիպման մասին ես ասել եմ նաեւ Արթուր Մեսչայնին, Մեսչայնն ասել է՝ կասեմ, նույնը նաեւ ասել է քաղաքապետի խոսնակը՝ խոստանալով ճշտել հանդիպման ձեւաչափը եւ տեղեկացնել, սակայն այդ հանդիպումը տեղի չունեցավ»,- նշեց Խաչատրյանը։

Անի Խաչատրյանը վստահ է՝ այս աղմուկը չէր լինի, եթե սրճարանների սեփականատերերին մեկ կամ երկու օր առաջ տեղեկացնեին ապամոնտաժման աշխատանքի մեկնարկի մասին. «Մինչեւ մարդու գույքը մտնելն ու ապամոնտաժելը կարելի էր մեկ կամ երկու օր առաջ տեղեկացնել։ Երեկ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը հայտնել էր, որ սրճարանների վերսկսման աշխատանքները թաղապետարանի որեւէ վարչությունից մարդ ուղարկել եւ սրճարանի սեփականատերերին տեղեկացնել, որ գնում են նրանց գույքն ապամոնտաժելու, թաղապետը, որն ամբողջ օրը Օպերայի տարածքում է, կարող էր այդ աշխատանքների իրականացումից մեկ օր առաջ նախ մարդկանց այդ մասին զգուշացներ, որպեսզի նման աղմուկ չբարձրանար։ Այդ դեպքում գուցե հանկարծակի գալու այս աղմուկը չլիներ»։

«Լույս» խմբակցության անդամ կարծում է նաեւ, որ քաղաքացիներին վրդովվեցրել է Հայկ Մարությանի կեցվածքը. «Ես ինքս անհանգիստ էի քաղաքապետի համար, քանի որ նա իսպառ կորած էր եւ մտածում էի՝ գուցե դեպք է պատահել քաղաքապետի հետ։ բայց երեկ երեկոյան հայտնվեց եւ պատասխանեց, որ ապամոնտաժումը շարունակվելու է»։

Նա պնդեց, որ ամբողջությամբ կանաչապատ տարածք չի լինելու Երեւանում, եթե տարբերություն է դրվելու այս սրճարանի եւ մյուս սրճարանի միջեւ։ «Մենք ասում ենք եկեք ապամոնտաժենք բոլորը, ունենում ենք շատ լավ պուրակ, բայց չպետք է դնենք երկակի ստանդարտներ»,–հավելեց Անի Խաչատրյանը

դիտվել է 16282 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Քոչարյանին ազատ արձակելու մեր միջնորդությունը նպատակ չէր հետապնդում լարվածություն առաջացնելու․ Բակո ...

Ժողովուրդն այս պահին ավելի շատ ամբոխի պես է մտածում, քան ազգի

Ազգայինի նկատմամբ ֆոբիա ունեցողների մաս կա նաև իշխանության մեջ

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար