Երևան
11 / Դեկտեմբեր / 2019

«Քրայսթչերչից հրաձիգը» Մերկելին եւ Էրդողանին սպանելու կոչ է արել

«Քրայսթչերչից հրաձիգը»՝ ծնունդով Ավստրալիայից 28-ամյա Բրենտոն Տարանտը Twitter-ի իր էջում (սառեցվել է) ահաբեկչության նախօրեին հրապարակել էր 37 էջանոց մանիֆեստ, որտեղ բացատրել էր իր աջ արմատական հայացքները, գրում է «Կոմերսանտը»-ը:

Բրետոնին միանգամից սկսել են համեմատել Անդերս Բրեյվիկի հետ՝ նորվեգացի նեոնացիստի, որը 2011 թվականին Օսլոյի կենտրոնում պայթյուն էր կազմակերպել եւ հարձակում իրականացրել իշխող նորվեգական աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարի վրա, ինչի հետեւանքով մահացել էր 77 մարդ, 151-ը վնասվածքներ էր ստացել:


Վերջին տվյալներով՝ Նոր Զելանդիայի երկու մզկիթներում հրաձգության հետեւանքով մահացել է 49 մարդ:

Բրենտոն Տարանտի մանիֆեստում մասնավորապես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանին սպանելու կոչեր կան:

Այդտեղ նաեւ դատողություններ կան զանգվածային ներգաղթի եւ եվրոպացիների շրջանում ծնելիության ցածր մակարդակի մասին: Ըստ Տարանտի՝ խոսքը «սպիտակ ցեղասպանության» մասին է: Իր մանիֆեստում նա հայտարարել էր մզկիթի վրա հարձակման մասին՝ այն ահաբեկչական գործողություն անվանելով: Twitter-ի էջում նա մեկ անգամ չէ, որ գովասանքով էր արտահայտվել մուսուլմանների դեմ ահաբեկչությունների մասին՝ կոչ անելով չմոռանալ հարձակվողների արարքների մասին:

Heavy.com- ներկայացրած փաստաթղթում Տարանտը նշում է նաեւ, թե ով է նա.

«Սովորական սպիտակամորթ մարդ, 28 տարեկան եմ: Ծնվել եմ Ավստրալիայում, աշխատավոր դասի ընտանիքում, ցածր եկամտով ընտանիքում: Իմ ծնողները շոտլանդական, իռլանդական եւ անգլիական ծագում ունեն: Ես սովորական մանկություն եմ ունեցել, առանց լուրջ խնդիրների: Սովորելու ժամանակ քիչ էի հետաքրքրված կրությամբ, հազիվ է հասցնում սովորել»:

Տարանտը պնդում է, որ գումարներ է ներդրել կրիպտոարժույթում եւ օգտագործել դրանք ճանապարհորդելու համար, իսկ հետո որոշել է «հստակ դիրքորոշում ունենալ՝ իր ժողովրդի ապագան ապահովելու համար»:

դիտվել է 12279 անգամ

Հայտնի է ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկված անձի ինքնությունը․ ՀՔԾ

Ձմեռ պապիկի նամակը ինձ կտաս, բայց մարդու չասես

Հերիք է գալ այս ամբիոն ու միկրոֆոններ ծռել, որպեսզի YouTube-ում հայտնվեք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին