Երևան
24 / Մայիս / 2019

Ադրբեջանի զորավարժության կրակային փուլը. razm.info

Razm.info-ն գրում է. Մարտի 14-ին՝ Ադրբեջանում անցկացվող լայնամասշտաբ զորավարժության չորրորդ օրը, անցկացվել է կրակային փուլը: Ներգրավվել են հրթիռահրետանային միջոցներ, զորահատանկային և հատուկ տեխնիկա, ավիացիա, այդ թվում՝ ԱԹՍ:


[Ուղղում] Կրակային փուլը եղել է մարտի 13-ին, սակայն դրա մասին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է մեկ օր անց՝ ներկայացնելով դա նույն օրվա:
Դատելով Ադրբեջանի ՊՆ հրապարակումներից՝ բանակը կիրառել է հրետանի, կանանանետներ և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հրետանային պատրաստություն տեսնելուց հետո զորահատանկային ստորաբաժանումները հետևակի հետ միասին անցել են պայմանական հակառակորդի առաջնագիծը գրոհելուն, ինչին զուգահեռ ճանապարհներ բացելու և խոցված տեխնիկան մարտադաշտից դուրս բերելու համար աշխատել է հատուկ տեխնիկա`ԻՄՌ-2: Գրոհին աջակցում էր ավիացիան:
Կրակային փուլին ներգրավված միջոցները ներկայացնում ենք ստորև.

Հրթիռային և հրետանային միջոցներ

ԲՄ-21 «Գռադ» – 122 մմ ՀԿՌՀ
RM-70 – 122մմ ՀԿՌՀ
«Վենա» – 120մմ ինքնագնաց հրանոթ
«Գվոզդիկա» – 122մմ ինքնագնաց հաուբից
Դ-30 – 122մմ քարշակվող հաուբից
ՄՏ-12 – 100մմ հակատանկային հրանոթ
«Սանի» – 120մմ ականանետ
«Խրիզանետմա-Ս» ինքնագնաց հակատանկային հրթիռային համակարգ


Զրահատանկային տեխնիկա

Տ-72 տանկ
ԲՄՊ-1 հետևակի մարտական մեքենա
ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչ

Ավիացիա և ԱԹՍ, ՀՕՊ

Սու-25 գրոհիչ
Մի-35 հարվածային ուղղաթիռ
«Օրբիտեր-3» հետախուզական ԱԹՍ
Կիրառվել է նաև մահապարտ ԱԹՍ, տեսակը հայտնի չէ [լրացում]
ԶՍՈւ-23-4 «Շիլկա» ԶՀ
ՄՏ-ԼԲ ԶՈւ-23-2 ԶՀ
«Իգլա» դյուրակիր ԶՀՀ
Սու-25 գրոհիչները Քյուրդամիրի ավիաբազայում
Սու-25 գրոհիչները Քյուրդամիրի ավիաբազայում

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

դիտվել է 29390 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ․ Մահացել է Նազենի Հովհաննիսյանի հայրը

Արթուր Վանեցյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ դավադիրների և հող հանձնողների հայտարարության մասին

10 հայ հայտնիներ, ովքեր իրենց իրական տարիքից մեծ են երևում

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար