Երևան
13 / Դեկտեմբեր / 2019

Տավուշի մարզը ներկայացվել է Չեխիայում անցկացված միջազգային զբոսաշրջային տոնավաճառում

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ղեկավարած պատվիրակությունը Մարտի 7-9-ին, Չեխիայում, մասնակցել է Infotour & Cykloturistika 2019 միջազգային զբոսաշրջային հոբելյանական 20-րդ տոնավաճառին:

Հրավերը եղել է Չեխիայի Հանրապետության Հրադեց Կրալովե երկրամասի ղեկավար Յիրժի Շտյեպանի կողմից:

Այցին մասնակցել է նաև Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը։

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Մարտի 8-ին տոնավաճառի շրջանակներում տեղի ունեցավ Տավուշի մարզի ինտերակտիվ ներկայացումը՝ իր տնտեսական ներուժի, զբոսաշրջային գրավչության և մշակութային արժեքների վերաբերյալ։ Նույն օրը Հրադեց Կրալովե երկրամասի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում մարզպետ Հ.Չոբանյանը և դեսպան Ա.Հովակիմյանը քննարկեցին երկու երկրների տարածաշրջանների և քաղաքների միջև գործընկերային կապերի ընդլայնման, տնտեսական և մշակութային կապերի զարգացման հեռանկարները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Երկրամասը հայտնի է որպես զբոսաշրջության սիրված վայր, այնտեղ է գտնվում«Կրկոնոշե» ազգային պարկը։

դիտվել է 2836 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայտնի է ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկված անձի ինքնությունը․ ՀՔԾ

Ձմեռ պապիկի նամակը ինձ կտաս, բայց մարդու չասես

Հերիք է գալ այս ամբիոն ու միկրոֆոններ ծռել, որպեսզի YouTube-ում հայտնվեք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին