Երևան
24 / Մայիս / 2019

«Նրան հիշեցրեք դասական դարձած արտահայտությունը՝ հանգիստ նստեք տեղներդ․․․»․ Թամար Հովհաննիսյան

Թամար Հովհաննիսյանը անդրադառնալով Օպերայի հարակից տարածքում գործող սրճարանների ապամոնտաժման և դրա հետևանքով ստեղծված բողոքի մեծ ալիքին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Ջազվե» սրճարանային ցանցը ստեղծվել է 2003-ին, այսօր ունի 9 սրճարան: 16 տարվա ընթացքում լավ աշխատել են, ներդրած փողն էլ տասնապատիկ հանել են, իր Օպերային հարակից սրճարանի մի քանի աշխատողին հանգիստ կարող է տեղավորել իր իսկ մյուս սրճարաններում կամ հարակից խմորեղենի խանութներում ու արտադրամասերում:

Օպերայի շուրջը եղող սրճարանները ապամոնտաժելը և կանաչ գոտին վերականգնելը ահագին գումար է քաղաքապետարանի բյուդջեի վրա և 16 տարվա գերշահույթից սեփականատերերը պարտավոր են քանդման և կանաչ գոտու վերականգնման համար վճարել… վը ճա րել:

Էնտեղ մի հզո՜ր հեղափոխական կին կար, որ ասում էր՝ ես հեղափոխություն չեմ արել, որ Միշիկի սանիկը գա կաֆես քանդի, այ նրան հիշեցրեք դասական դարձած արտահայտությունը, հանգիստ նստեք տեղներդ, հանգիստ նստեք տեղներդ…»։

դիտվել է 32925 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ․ Մահացել է Նազենի Հովհաննիսյանի հայրը

Արթուր Վանեցյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ դավադիրների և հող հանձնողների հայտարարության մասին

10 հայ հայտնիներ, ովքեր իրենց իրական տարիքից մեծ են երևում

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար