Երևան
24 / Մայիս / 2019

Դու եկել էիր նշանիդ շորում, Մի կաթիլ արցունք մատանուդ քարին

Դու եկել էիր նշանիդ շորում,
Մի կաթիլ արցունք մատանուդ քարին,
Մեզ վրա միայն մի աստղ էր շողում,
Երկնքում ուրիշ աստղեր չկային:

Եկար, ասացիր՝ ամեն ինչ անցավ,
Փակված են բոլոր ճամփեքը դարձի...
Մեր անջատումը ոչ ոք չիմացավ
Հեռու-հեռավոր այն աստղից բացի:

Հետո ինչքա՜ն են հանդիպել իրար,
Մեր հայացքները անհայտ կողմերից,
Հեռու-հեռավոր այն աստղի վրա,
Որի տակ մի օր մենակ թողիր ինձ:

 Համո Սահյան

դիտվել է 14116 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ․ Մահացել է Նազենի Հովհաննիսյանի հայրը

Արթուր Վանեցյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ դավադիրների և հող հանձնողների հայտարարության մասին

10 հայ հայտնիներ, ովքեր իրենց իրական տարիքից մեծ են երևում

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար