Երևան
20 / Մարտ / 2019

Կարևոր լուր դպրոցականների համար. Կրթության և գիտության նախարարության նոր փոփոխությունը

Կրթության եւ գիտության նախարարությունը վերջերս փոփոխություններ եւ լրացումներ է կատարել ավարտական քննություններին վերաբերող կարգում․․․

«Կենտրոնացված քննության մասնակցողների թվից հանվել են հատուկ կրթություն իրականացնող դպրոցների սովորողները․․․

Իրենք քննությունը դարձյալ հանձնում են իրենց դպրոցներում»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն Կարո Նասիբյանը․․․

Անդրադառնալով մյուս նորություններին՝ նա նշեց, որ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները, բացի մտավոր զարգացածության խնդիր ունեցողները, կարող են քննությունը հանձնել ինչպես իրենց դպրոցում, այնպես էլ կենտրոնացված: Ընտրությունը թողնված է այդ երեխաներին․․․

«Երեխաներ կան, որ հենաշարժական խնդիրներ ունեն: Եթե ուզում են գնալ իրենց ընկերների հետ բոլորով միասին հանձնել քննություն, որեւէ խնդիր չկա: Եթե դժվարանում են, էլի խնդիր չկա, որ քննությունը հանձնեն իրենց դպրոցում․․․

Ասենք, կան երեխաներ, որոնք տեսողության խնդիրներ ունեն, բնականաբար կենտրոնացված քննության ժամանակ նրանց պետք է առանձնացնենք․․․

Ավելի լավ է՝ իրենք հանձնեն իրենց դպրոցում, քան առանձնացնենք այդ երեխաներին, նամանավանդ քննական կենտրոններ ունենք, որոնք գյուղերում են եւ այդքան պայմաններ չունենք, որ իրենց առաձնացնենք, առանձին կազմակերպիչ, ԳԹԿ ներկայացուցիչ նշանակենք»,- ասաց ԳԹԿ փոխտնօրենը․․․

Ինչ վերաբերում է այն աշակերտներին, որոնք ունեն մտավոր զարգացման խնդիրներ, նրանք ավարտական քննություն ընդհանրապես չեն հանձնելու: Այդ աշակերտների ատեստատում կներառվեն միայն տարեկան գնահատականները, իսկ քննական գնահատական չի լինի․․․

Այս տարի նաեւ կթարգմանվեն մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների քննական թեստերը․․․

«Այս տարի առաջին անգամ 4-րդ, 9-րդ եւ 12-րդ դասարանների մաթեմատիկա եւ բնագիտական առարկաների քննական թեստերը թարգմանվելու են ռուսերեն Հայաստանում գործող ռուսերենով ուսուցմամբ դպրոցների շրջանավարտների համար»,- ասաց Կարո Նասիբյանը․․․

 

Ի դեպ, մի առիթով սրա անհրաժեշտությունը մեր զրույցում ընդգծում էին նաեւ Երեւանի Մայակովսկու անվան համար 7 հիմնական դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները, որոնք սովորում են ռուսական դասարաններում․․․

 

Մանկավարժները նաեւ ընդգծում էին, որ այդ դասարաններում սովորող օտարերկրացի աշակերտների համար հայոց լեզվի քննական թեստերն անմատչելի են ու ճիշտ էին համարում, որ մոտեցումը լինի տարբերակված: Պարզվում է՝ այդ խնդրով դիմումներ են ուղղվել նաեւ կրթության եւ գիտության նախարարին․․․

 

«Ռուսական համայնքի ներկայացուցիչները, հասարակական կազմակերպություններ նամակ են գրել նախարարին, բայց նախարարությունից դեռեւս ոչ մի գրություն մենք չենք ստացել․․․

 

Խնդրի մասին բարձրաձայնողները ասում են՝ քանի որ այդ դասարաններում հայերենի դասաժամերը քիչ են եւ այլն, խնդրում են միջոցներ ձեռնարկել․․․

 

Եթե հայկական դասարաններում հայոց լեզու առարկայից գոյականը անցնում են, օրինակի համար, 50 դասաժամ, իրենք՝ 15-20: Նրանք կարծում են, որ այդ պայմաններում դժվար կարողանան հայկական դպրոցների հետ հավասար քննություն հանձնել հայոց լեզվից»,- տեղեկացանք ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը․․․

 

Գնահատման եւ թեստավորման կենտրոնը շուտով սկսելու է քննական կենտրոնների ղեկավարների, ԳԹԿ ներկայացուցիչների եւ թեստերը ստուգողների վերապատրաստման գործընթացը: Իսկ ահա քննության կազմակերպիչներին ԳԹԿ-ն չի վերապատրաստելու: Նրանց քանակը շատ մեծ է․․․

 

«Մոտ 2 հազար հոգի, եւ այն էլ ամբողջ Հայաստանի մասշտաբով»,- նկատեց ԳԹԿ պաշտոնյան: Նա, սակայն, մտավախություն չունի, որ դա կարող է քննությունների ընթացքում խնդիրների պատճառ դառնալ՝ համոզված լինելով, որ այդ գործընթացին ներգրավվող ուսուցիչների համար որեւէ նոր բան չի լինելու,

 

քանի որ դպրոցներին առաջարկվել է ներկայացնել այնպիսի թեկնածություններ, որոնք նախկինում մասնակցել են ուսումնական հաստատություններում անցկացվող քննությունների կազմակերպմանը․․․

 

«Իրենք իրենց դպրոցներում քննություններն ինչպե՞ս էին կազմակերպում, նույն ձեւի էլ լինելու է սա, կազմակերպիչների ֆունկցիաները չեն փոխվել: Մենք ասել ենք՝ լինեն այնպիսի մարդիկ, ովքեր որ իրենց դպրոցներում քննություններին նորմալ մասնակցել են․․․

 

Բացի դրանից, նրանք չեն լինելու հայոց լեզվի մասնագետներ: Քննական կենտրոնի ղեկավարն ու ԳԹԿ ներկայացուցիչները, որոնք վերապատրաստվելու են, այնտեղ ամեն ինչի համար պատասխանատուն իրենք են լինելու»,- ասաց Կարո Նասիբյանը․․․

 

Հիշեցնենք, որ այս տարի կենտրոնացված կարգով քննություն են հանձնելու 9-րդ դասարանի աշակարտները՝ հայոց լեզու առարկայից՝ մայիսի 26-ին: Այդ քննությունն անցկացվելու է հատուկ այդ նպատակով ձեւավորվելիք քննական կենտրոններում եւ ոչ դպրոցներում, բացառությամբ, փաստորեն, վերը նշված խմբերի դեպքում․․․

դիտվել է 31599 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Ինչպես են «օրենքով գող» Աստրախանցի Հայկոյին բերման ենթարկում (տեսանյութ)

Լուլուն հանուն Կարեն Կարապետյանի պատրաստ էր արտագաղթել․ (տեսանյութ)

(Տեսանյութ).Ձյունիկ Վարդանյանը հղի է. նրանց առաջնեկը տղա է

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...