Երևան
20 / Մայիս / 2019

Սաշիկի և նրա տիկնոջ անհավատալի արկածները՝ օդանավակայանում

Newsbook.am-ի տեղեկություններով վերջերս Զվարթնոց օդանավակայանում բավականին ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, որոշել է կնոջ հետ միասին մեկնել Գերմանիա։ Օդանավակայանում, սակայն, չվերթից մեկ ժամ առաջ պարզվել է, որ Սաշիկ Սարգսյանի կնոջ՝ Ավրիգայի անձնագրի՝ օտարերկրյա պետություններում վավերականությունը հաստատող կլոր կնիքը ժամկետանց է։ 

Սարգսյանների ընտանիքը անցել է գործողությունների։ Սաշիկ Սարգսյանի հրահանգով նախ որոշակի ժամանակով հետաձգվել է թռիչքը, իսկ այդ ընթացքում օդանավակայան է կանչվել ՀՀ ոստիկանության Վիզաների եւ անձնագրային բաժնի աշխատակիցը, որը և տեղում հաստատել է տիկին Ավրիգայի՝ արտասահման մեկնելու իրավունքը։  

Հ․Գ․ Լուսանկարում Սաշիկ Սարգսյանը երեք մատի կոմբինացիա է ցուցադրում օտարալեզու դպրոցների դեմ պայքարող ակցիայի մասնակիցներին։  Նյութի աղբյուրը ` http://newsbook.am/?20095&l=am/

դիտվել է 25005 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Քոչարյանին ազատ արձակելու մեր միջնորդությունը նպատակ չէր հետապնդում լարվածություն առաջացնելու․ Բակո ...

Ժողովուրդն այս պահին ավելի շատ ամբոխի պես է մտածում, քան ազգի

Ազգայինի նկատմամբ ֆոբիա ունեցողների մաս կա նաև իշխանության մեջ

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար