Երևան
20 / Մայիս / 2019

Երեկ երեկոյան աշխատանքից տաքսիով տուն էի վերադառնում, երբ վարորդը դուրս եկավ մեքենայից և մի աղջկա փոխանցեց ինչ-որ բան․ Կզարմանաք, երբ իմանաք ինչ էր դա

Երեկ երեկոյան աշխատանքից տաքսիով տուն էի վերադառնում։ Բավականին ուշ էր, իսկ ճանապարը ամբողջովին դատարկ էր։

Հանկարծ վարորդը միանգամից արգելակեց, քանի որ բարձրակրունկներով մի աղջիկ որոշել էր հենց այդ պահին անցնել ճանապարհի հենց այդ հատվածով, հաշվի չառնելով անգամ այն փաստը, որ այդտեղ չկար հետիոտնային անցում։ Աղջկա մի ձեռքում մթերքներով փաթեթ էր, մյուս ձեռքում կիսաքնած անկարգ երեխա՝ ինչ-որ կենդանու ականջներով գլխարկով։

Տաքսու վարորդը հանեց մեքենայի իրերի պահպանման խցիկից ինչ-որ բան և բարի ժպիտով դուրս եկավ մեքենայից։ Ես մի փոքր բացած պատուհանից լսում էի նրանց խոսակցությունը։ Վարորդն ասում էր՝ «Ահա վերցրեք սա․․․ձեր ամուսնուն կփոխանցեք․․․ոչ-ոչ, մի մերժեք, նրան սա հաստատ պետք կգա․․․

ես կխնդրեմ ձեզ համար մեկը պահեն, որովհետև շատ արագ վերջանում են․․․գիտեք ինչքան ձեր նման երիտասարդ և գեղեցիկ մայրեր կան» (վերջին մի քանի բառերը նա արդեն բղավում էր շտապ հեռացող գեղեցկուհու հետևից)։ Վարորդը ետ վերադարձավ, նստեց մեքենան և մենք շարունակեցին մեր ճանապարհը։ Հետաքրքրությունից դրդված չդիմանալով հարցրեցի․ «Ի՞նչ նրան տվեցիք»։

Վարորդը բացեց իրերի խցիկը, այնտեղից հանեց մի քանի այցեքարտ և ինձ տվեց։ Այցեքարտերի վրա գրված էր «Սգո ծառայություն» հետևյալ գրառմամբ՝ դագաղներ, ծաղկեպսակներ և հուշարձաններ, անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպան օգնություն․․․

 

 

Աղբյուր 

https://hayinfo.info/%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80/%D5%A5%D6%80%D5%A5%D5%AF-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AF%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84%D5%AB%D6%81-%D5%BF%D5%A1%D6%84%D5%BD%D5%AB%D5%B8%D5%BE-%D5%BF%D5%B8%D6%82/ 

դիտվել է 37330 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Քոչարյանին ազատ արձակելու մեր միջնորդությունը նպատակ չէր հետապնդում լարվածություն առաջացնելու․ Բակո ...

Ժողովուրդն այս պահին ավելի շատ ամբոխի պես է մտածում, քան ազգի

Ազգայինի նկատմամբ ֆոբիա ունեցողների մաս կա նաև իշխանության մեջ

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար