Երևան
20 / Հուլիս / 2019

Ցավով ու ափսոսանքով եմ նշում, որ ինձ, փաստորեն, հնարավորություն չի տրվում ներկայացնել իմ ծրագիրը. Վրույր Թադևոսյան

Սիրելի ընկերներ, ստորև շարադրվածը կարող եք ընկալել որպես բաց նամակ- դիմում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին:

Եվ այսպես, օրեր առաջ ինձ տեղեկացրին, որ հրավիրված եմ մասնակցելու Հանրային ռադիոյի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթի հարցազրույցին (ինչպես տեղյակ եք, այս պահին ես Միացյալ Նահանգներում եմ)։

Օնլայն տարբերակով մասնակցելու իմ խնդրանք-հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ հարցազրույցն առցանց իրականացնլու համար որևէ տարբերակ նախատեսված չէ։
Ցավով ու ափսոսանքով եմ նշում, որ ինձ, փաստորեն, հնարավորություն չի տրվում ներկայացնել իմ ծրագիրը եւ պատասխանել համապատասխան հանձնաժողովի հարցերին, այլ կերպ ասած՝ հանձնաժողովը, որին ներկայացված է իմ դիմում-հայտը, հնարավորություն չի տալիս հավասար պայմաններով մասնակցել հայտարարված մրցույթին։

Կարծում եմ՝ տեխնոլոգիական զարգացվածության հնարավորությունները բավականին դյուրին պիտի որ դարձնեին այս տեխնիկական հարցը կարգավորելը։ Արդյոք հնարավո՞ր չէ ծրագիրն ընդունել էլեկտրոնային տարբերակով, իսկ հարցազրույցն իրականացնել հեռահաղորդակցության համար նախատեսված որևէ միջոցով։

Խնդրանքս, ցանկությունս, առաջարկս հետևյալն է․ տալ հնարավորություն մասնակցելու հարցրազրույցին արտերկրից, քանի որ այս պահին չեմ կարող հրատապ կերպով կազմակերպել և մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ-ից հասնել Հայաստան՝ անտեսելով այստեղ ձեռք բերած աշխատանքային պարտավորություններս։
Վստահ եմ՝ կգտնվի միջոց, որը թույլ կտա Հանրային ռադիոյի տնօրենի թափուր հաստիքին դիմած բոլոր թեկանծուների համար ստեղծել մրցակցային հավասար պայմաններ։ Միայն այդ կերպ հնարավոր կլինի կատարել օբյեկտիվ և արդար ընտրություն, ինչին հավատալու բոլոր առիթներն այս պահին դեռ ունեմ։

Շնորհակալ եմ:
Լավագույն ակնկալիքներով`
Վրույր Թադևոսյան

https://www.facebook.com/photo.php?fbid=10218935018991535&set=a.4577712565920&type=3&theater 

դիտվել է 6095 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպե՞ս ընտրել լավ ձմերուկ

Սա նայեք ու շարունակեք պաշտպանել ցուցարարներին

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է