Երևան
20 / Օգոստոս / 2019

Շեղշե լյա ֆամ. Ինչ է անում Իվան քաղաքապետարանում

«Հրապարակ» թերթը գրում է. «Երիտասարդ իշխանությունների «աքիլեսյան գարշապարն» իրենց կանայք են։ Նրանք ինքնուրույն հաջողությունների չեն հասել, բայց կարծում են, որ մեծ ներդրում ունեն իրենց ամուսինների հաջողության հարցում, ուստիև՝ իշխանական լծակներից օգտվելու մեծ իրավունքներ։


Բայց եթե ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի իրավասությունները քիչ թե շատ հստակ են, ապա անհասկանալի են մյուս «առաջին տիկնանց» հավակնություններն ու գործառույթները։ Ակտիվությամբ հատկապես աչքի է ընկնում Արարատ Միրզոյանի կինը։

Երրորդ տեղում, որքան էլ զարմանալի է, քաղաքապետ Հայկ Մարությանի կինն է՝ ազգությամբ չեխ, համեստ ու առաջին հայացքից պասիվ Իվան։

Մեր աղբյուրներն ասում են, որ Հայկի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո կինը քաղաքապետարանում էր անցկացնում ողջ օրը, սակայն, հավանաբար, հասկացրին, որ դա գեղեցիկ չէ, և նա հիմա քաղաքապետարան է գնում աշխատանքային ժամն ավարտվելուց հետո։

Ասում են, որ նա ըստ էության քաղաքապետի խորհրդականի կամ օգնականի գործ է անում՝ ընդունում է տարբեր մարդկանց, բանակցում նրանց հետ, քննարկում տարբեր հարցեր։ Նաև շատ հաճախ ամուսնու փոխարեն պատասխանում է նրա հեռախոսին»:

դիտվել է 10871 անգամ

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին