Երևան
26 / Օգոստոս / 2019

Միգուցե հիշեք և գրեք նաև, թե ինչ էր անում Նաիրի Հունանյանը Թուրքիայում

Բաց նամակ Վահան Շիրխանյանին

«Հարգելի» պարոն Շիրխանյան, իմ դաստիարակությունը թույլ չէր տալիս տարեցներին գամել անարգանքի սյունին, սակայն կյանքիս փորձով հասկացա, որ հարգանքն ապրած տարիների քանակով չէ, այլ մարդկային որակներով, ուստի խնդրում եմ՝ կարդացեք և միգուցե այդժամ հասկանաք սեփական գոյի ոչնչությունը։
Ու չնայած ամբողջովին հասկանում եմ ձեր նամակ գրելու դրդապատճառը, չէ՞ որ դուք այս պահին ազատության մեջ եք, ինչպես «Սասնա ծռեր» ահաբեկչական խումբը, մեղադրվում եք ահաբեկչության կազմակերպման և աջակցման մեջ ու մի քանի տարի հիվանդ ու մահամերձ ձևացաք աղվեսին հատուկ սուտմեռուկի սկզբունքով, սակայն Փաշինյանի իշխանությանը խոստում էիք տվել ազատության դիմաց կատարել իշխանական ցանկացած քմահաճույք և այս պահին կատարեցիք այն ծառայությունը, որ նշանակված էր ձեզ՝ որպես ազատության գին, այնուամենայնիվ, կանդրադառնամ ոչ թե ձեր գրելու դրդապատճառներին, այլ գրածի բուն նյութին։ Այս նամակում անդրադառնալու եմ ձեր գրառման միայն այն հատվածներին, որտեղ դուք սեփական անունից եք հանդես եկել և ստորաբար վկա չեք բերել զոհված սպարապետին։

1. Ձեր «պայծառ», իսկ իրականում ծերունական մարազմով պատված մտքով կարող էր անցնել միայն, որ Ստեփանակերտում կամ հարակից գյուղերում հնարավոր էր 35000 մարդ տեղավորել պատերազմական գործողությունների թեժ շրջանում, և այսօր, քանի որ ձեր նկարագրածում այդ 35000-ի մեջ կային երեխաներ, հուսամ՝ այնքան պատվախնդիր կգտնվեք գտնել գեթ մեկ մարդու այդ 35000-ից, ով կփաստի ձեր խոսքերը։

2. Եթե գրում եք, որ ընտրություններում կեղծիքներ են եղել, իսկ շարունակության մեջ մոռանում սկզբում գրածը և հայտարարում՝ իշխանության իրական լծակը Վազգենինն էր ու իր թիմինը, այդ թիմում էիք և Դուք, ուստի սա ինքնախոստովանական ցուցմունք է, քանի որ Դուք եք կեղծել ընտրությունները և Քոչարյանին դարձրել նախագահ։

3. Դուք գրել եք, իբրև Քոչարյանն է դրդել Վազգենին դաշինք կազմել Դեմիրճյանի հետ։ Շարունակելով գրել եք, որ նա սարսափում էր այդ դաշինքից։ Հուսամ՝ ինքներդ հասկանում եք, որ անտրամաբանական է դրդել մարդու մի բանի, որից դու սարսափելու ես։

4. Ինձ զարմացրեց նաև, որ Դուք, այդչափ աշխատելով պետական բարձր պաշտոններում, նույնիսկ ընկերոջ շիրիմն օգտագործելով հավակնել եք վարչապետի աթոռին և այդչափ տգետ եք։ Գրել եք՝ 1999-ին 137 մլն դրամ կորել է բյուջեից։ Ախր 1999-ի բյուջեն մոտավորապես 450-500 մլն դոլար էր, ինչպե՞ս կարող էր երկրի պետական բյուջեի գրեթե կեսը կորել։ Այնուհետև շարունակել եք բանսարկությունը՝ գրելով՝ իբրև 400 մլն դոլար Ռուսաստանի տված գումարը ևս բյուջե չի մտել։ Դուք ընթերցողներիս փորձում եք հիմարացնե՞լ։ Ինչպե՞ս կարող է պետությունից մեկ այլ պետության գումար գնալ և տեղ չհասնել։ Դուք կարծում եք՝ ռուսները կանխիկ էին տվե՞լ այդ գումարը։

5. Խոսեցիք Հոկտեմբերի 27-ից, Նաիրի Հունանյանից, միգուցե հիշեք և գրեք նաև, թե ինչ էր անում Նաիրի Հունանյանը Թուրքիայում ոճրագործությունից մի քանի ամիս առաջ, այդ ի՞նչ հայ-թուրքական համերաշխության ծրագիր ունեին, և ո՞վ էր Նաիրին ֆինանսավորել Թուրքիա գնալու և այնտեղի քաղաքական ղեկավարության հետ հարցազրույցների ֆիլմ նկարելու համար։

6. Սպանություններից խոսեցիք, միգուցե մտաբերե՞ք՝ ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում և ո՞ւմ կողմից սպանվեց ՊՆ ֆինանսական վարչության պետ Մավր Ավետիսյանը, որ հետո ձևակերպվեց ինքնասպանություն աշխատասենյակում, չէ՞ որ այդ տարիներին պաշտպանության փոխնախարարն էիք։

7. Գրել եք նաև, որ Քոչարյանը ձեր հավատարիմ և կուռ թիմը մասնատեց առանց հասկանալու նույնիսկ, որ դրանով ինքներդ ձեզ եք վարկաբեկում՝ հայտարարելով, որ գրոշի համար պատրաստ եք եղել միմյանց դավաճանել։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2170473126334440&id=100001153206728 

դիտվել է 53011 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Էդի ժեշտ ա, դուք մենակ կրակը հանգցրեք». Սամվել Ալեքսանյանը «Մալաթիա մոլ»-ում է

Հույսով լի սենյակը Տավուշում

ՌՈ գնդապետը կալանավորվել է

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին