Երևան
15 / Սեպտեմբեր / 2019

Դպրոցի բակից հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 2 երիտասարդներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժշիկների հերթապահ խումբը Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել 2 երիտասարդ տղաների:

Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավոորւթյամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ: Այս պահին ոստիկանները նշված դպրոցի բակում հայտնաբերել են արնանման հետքեր:


Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ 27-ամյա Միքայել Մելիքյանը, ով հիանդանոց է տեղափոխվել «ձախ արմնկային շրջանի դրսային մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ և 20-ամյա Էդգար Զաքարյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, աջ նախաբազկի մակերեսի վերք» ախտորոշմամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այս պահին վիրավորները տեղափոխվել են վիրահատարան:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նրանք դանակահարվել են կենտրոն վարչական շրջանում գործող Խրիմյան Հայրիկի անվան դպրոցի բակից: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

դիտվել է 13387 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Համաշխարհային Subrina Professional բրենդը արդեն Հայաստանում է

Տեղի ունեցավ Li Voice խմբի՝ «Երազում» տեսահոլովակի պրեմիերան

Էքսկլյուզիվ․ Քրդական համայնքի ղեկավարն արձագանքում է գերեզմանատներին վերաբերվող սկանդալին

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա