Երևան
20 / Հուլիս / 2019

Փաշինյանի չհայտարարված մրցակից «գորշ կարդինալն» իր թիմն է ձեւավորում

Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագրի» մայիսին սպասվող համագումարին ընդառաջ, արդեն խմորումներ են սկսվել կուսակցությունում։ Բանն այն է, որ համագումարին պետք է նոր վարչություն ընտրվի, եւ շատերն են պայքարում մնալ կամ ընդգրկվել կուսակցության ղեկավար կազմում, որտեղ անմիջապես մասնակցում են որոշումների կայացմանը։

Հարցը հատկապես սուր է դրված փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ, որը համարվում է Փաշինյանի չհայտարարված մրցակիցը, կառավարության «գորշ կարդինալը»։ Նա, ասում են, ինտենսիվ աշխատում է թիմում յուրայիններ հավաքագրելու ուղղությամբ, քանի որ վարչության անդամին, ՔՊ ընդունած ներքին կանոնադրությամբ, ընտրում են գաղտնի քվեարկությամբ։


Վարչությունում ընդգրկվելու հավակնություններ են դրսեւորում Մխիթար Հայրապետյանը, Մակունցը եւ այլք։ Ներկայումս ՔՊ վարչությունը 13 հոգուց է բաղկացած, չի բացառվում, որ կազմն ընդլայնվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 10983 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպե՞ս ընտրել լավ ձմերուկ

Սա նայեք ու շարունակեք պաշտպանել ցուցարարներին

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է