Երևան
24 / Ապրիլ / 2019

Կառավարությունն իր դռներն է բացել ԼԳԲՏ համայնքի առաջ

Օրերս «Ընտանեկան բռնության մասին» օրենքի շուրջ քննարկում է տեղի ունեցել Սոցապ նախարարությունում: Փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպմանը ներկա են եղել Հայաստանում գործող մի շարք ՀԿ-ների ղեկավարներ ու ակտիվիստներ:


Նախարարության կայքում տեղադրված լուսանկարներից պարզ է դառնում, որ հանդիպմանը ներկա են եղել նաև ԼԳԲՏ ակտիվիստ, «Փինք Արմենիայի» գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանն ու ՀԿ-ի այլ անդամներ, որոնք ևս ԼԳԲՏ ակտիվիստներ են: Ի դեպ, նախարարությունում հայտնված սեռական փոքրամասնությունները մտերիմ հարաբերություններ ունեն նախարար Զարուհի Բաթոյանի հետ: Նշենք, որ օրեր առաջ էլ ԱԺ-ում «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության խորհրդի անդամ, ԼԳԲՏ քարոզիչ Լարա Ահարոնյանն էր ելույթ ունեցել՝ հայ կանանց համեմատելով լեսբիների և մարմնավաճառների հետ:

Կառավարությունն իր դռներն է բացել սեռական փոքրամասնությունների առաջ, ու սա այլևս անհերքելի է: 2018-ի ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձություններից հետո նախ Հայաստան է գալիս հայտնի գեյ երաժիշտ Էլթոն Ջոնը և բարձր մակարդակով հանդիպումներ ունենում մեր երկրի ղեկավարների հետ, հետո ԿԳ նախարարն իր աշխատասենյակում ընդունում է գեյ մարմնավաճառ Կարաբինային, ապա ԼԳԲՏ ամենաակտիվ քարոզինչները հայտնվում են նախարարություններում ու ԱԺ-ում՝ մասնակցելով օրենքների քննարկումներին և պահաջելով հարգել իրենց իրավունքները:

Ի՞նչ է ստացվում. ՀՀ-ում ԼԳԲՏ համայնքն աննախադեպ արտոնություններ է ստացել 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձություններից հետո: Միասեռականության քարոզը լուրջ սպառնալիք է դարձել մեր հասարակության ու պետության և հատկապես ավանդական հայ ընտանիքի համար: Ու որքան էլ ներկայիս իշխանությունները վարչապետի մակարդակով հերքեն այս ամենը, միևնուն է, փաստերն ավելի խոսուն են, քան ներկայացված հերքումները:

Նյութի աղբյուրը՝ https://www.facebook.com/162063384723698/photos/a.164009031195800/274011716862197/?type=3 

դիտվել է 29353 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Ում հետ է նշանվել «Վիտամինի» Վանը

Ովքեր են դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի դուստրն ու նախկին կինը

Տեսանյութ.Դանիայի ամենահարուստ մարդու 3 երեխաները զոհվել են Շրի Լանկայում ահաբեկչության հետևանքով

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել