Երևան
24 / Ապրիլ / 2019

Շնորհակալ եղեք, որ չեք կրճատվում. Ալեն Սիմոնյանը՝ մաքրուհիներին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ազգային ժողովում սպասարկմամբ և մաքրությամբ զբաղվող աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում:

Նրանց առաջարկվել է աշխատել նոր պայմանագրով, որի համաձայն նրանք դառնալու են «Քլիներս» ՍՊԸ-ի աշխատակիցներ իսկ Ազգային ժողովում իրենց աշխատավարձերը լինելու են 40.000` նախկին 65.000 դրամի փոխարեն: Աշատակիցները նշում են, որ նոր պայմանների հետ համաձայն չեն և պատրաստ են իրենց բողոքը շարունակել՝ չմաքրելով Ազգային ժողովի շենքը:


Նրանց հետ հանդիպեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոստանալով, նրանց բողոքը հասցնել Աժ նախագահ Արարատ Միրզոյանին:

Նշենք նաև, որ աշխատակիցները խնդրի շուրջ հանդիպել են նաև Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում աշխատակիցները ասացին, թե Ալեն Սիմոնյանն իրենց ասել է, որ բողոքի փոխարեն պիտի շնորհակալ լինեն, որ իրենք չեն կրճատվում աշխատանքից՝ այլ նոր պայմաններով գոնե աշխատանքի են անցնում:

Մեզ հետ զրույցում, Ալեն Սիմոնյանը դա ոչ հերքեց, ոչ հաստատեց՝ նշելով, որ չի ցանկանում որևէ մեկնաբանություն տալ և նման հարցերով այլևս չմոտենան իրեն:

դիտվել է 26883 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Ում հետ է նշանվել «Վիտամինի» Վանը

Ովքեր են դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի դուստրն ու նախկին կինը

Տեսանյութ.Դանիայի ամենահարուստ մարդու 3 երեխաները զոհվել են Շրի Լանկայում ահաբեկչության հետևանքով

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել