Երևան
20 / Հուլիս / 2019

Հայկ Մարությանը մաքրում է հետքերը

Մամուլում տարածված տեղեկության համաձայն՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2019-ի մարտի 11-ին շռայլ ժեստ է արել իր հետ մտերիմ հարաբերություններ ունեցող ոմն էդգար Պստիկյանի հետ առնչվող «Պստո» և «Վիտազ» կոնսորցիումին՝ ՍՊԸ-ի հետ կնքելով Երևանի քաղաքապետարանին 109 միլիոն դրամ գեորգինայի, զինածաղկի և պետունյայի ծաղկասածիլներ մատակարարելու պայմանագիր։ Ինչպես նշվում է հոդվածում՝ պետռեգիստրի թղթերում այսօր Պստիկյանի մասնակցությունը դադարեցված է։

Սակայն ԼՈՒՐԵՐ․com-ի տրամադրության տակ հայտնվել է մի փաստաթուղթ, որը հաստատում է՝ Էդգար Ղազարի Պստիկյանը 09․10․2018թ․-ից մինչև 13․03․2019թ․ գրանցված է եղել պետռեգիստրում: Հատկանշական է հատկապես այն, որ քաղաքապետարանի հետ գործարքից գրեթե 2 օր անց նրա անունը հեռացվել է ցանկից։ Թե ինչն է պատճառը, հայտնի չէ, սակայն կարելի է միայն ենթադրել, որ Մարությանը փորձել է մաքրել իր մտերիմի հետ կնքած գործարքի հետքերը։ 

Նկատենք, որ Հայկ Մարությանի և էդգար Պստիկյանի մտերմությունը փաստող ապացույցը վերջինիս ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարն է, որն արվել է մինչև Մարությանի քաղաքապետ դառնալը։

Ինչպես պարբերաբար նշվում է մամուլում՝ չգիտես ինչպես՝ Մարությանի քաղաքապետի պաշտոնում նշանակվելուց հետո քաղաքապետարանի տենդերները շահում են նրա մերձավորները։ 

դիտվել է 10792 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպե՞ս ընտրել լավ ձմերուկ

Սա նայեք ու շարունակեք պաշտպանել ցուցարարներին

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է