Երևան
22 / Հուլիս / 2019

Հրաչյա Հակոբյանը գիտի, թե ինչու է «Իմ քայլի» վարկանիշը մի քիչ նվազել

Համացանցում շատ է քննարկվում, թե որոշ հարցումների արդյունքում «Իմ քայլը» դաշինքի վարկանիշը նվազել է:

Հակառակ պնդումների, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ընթացքում հայտարարեց՝ եթե հիմա էլ լինեին ընտրություններ, ապա «Իմ քայլը» շատ ավելի բարձր ցուցանիշով կընտրվեր:


ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն անդրադարձավ իշխող խմբակցության` հարցման արդյունքում գրանցած վարկանիշին և վարչապետի հայտարարությանը.

«Ես կարծում եմ, որ հարցման արդյունքները կարող են խաբուսիկ լինել, որովհետև ֆեյսբուքում բազմաթիվ ֆեյք էջեր կան: Ես ինքս հանրության կողմից դժգոհություններ ռեալ միջավայրում չեմ նկատել, ինչպես նաև չեմ նկատել «Իմ քայլի» վարկանիշի կտրուկ նվազում: Հնարավոր է, որ մի քիչ լինի վարկանիշի նվազում, ես կարծում եմ, որ դա ժողովրդի անհամբեր սպասումների հետևանք կարող է լինել, որովհետև նրանք ուզում են ժամ առաջ գլոբալ փոփոխություններ տեսնել: Կյանքի կտրուկ բարելավում միանգամից տեղի չի ունենում և ես վստահ եմ, որ գիտակից մարդիկ շատ են և դա հասկանում են»,- ասաց Հրաչյա Հակոբյանը:

Հարցին, համամի՞տ է, որ եթե այսօր էլ ընտրություններ լինեն, ապա «Իմ քայլը» դաշինքն ավելի բարձր ցուցանիշ կունենա` պատգամավորը պատասխանեց. «Միգուցե, ես չեմ բացառում: Ես, իհարկե, իմ կարծիքն ունեմ այս առումով և վստահ եմ, որ էականորեն չի նվազել «Իմ քայլի»-ի վարկանիշը, արդեն նշեցի, որ որոշ հանգամանքների բերումով թեև հնարավոր է մի փոքր նվազած լինի»,- եզրափակեց Հրաչյա Հակոբյանը: 

դիտվել է 8001 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Չինաստանում հենց բեմի վրա դանակահարել են հոնկոնգցի դերասանին (տեսանյութ)

Սարգսյան,Նիկոլը ո՞նց է. տեսանյութ

Տեսանյութ․ Ինչպես են նշել Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանն իրենց որդու տարդարձը

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է