Երևան
21 / Հոկտեմբեր / 2019

Պետք է սկսենք գործ անելն ու գործ անելու իմիտացիան իրարից տարբերել

Շաբաթ օրը մի գրառում արեցի՝ Նիկոլի թարս հագած ձեռնոցների և դրա շուրջ հյուսվող ինտրիգի վերաբերյալ։ Նշեցի, որ 2015 թվականին էդ մարդը Բաղրամյան պողոտան էլ էր մաքրում՝ առանց ձեռնոց, ու նույնիսկ եթե դա փիառ ակցիա է, ապա լավ բան է գովազդվում, չարժի էդ թեմայից կախվել...

Ավելի ուշ՝ մի օր անց, երկրորդ գրառումն արեցի, որտեղ տեղադրել էի Ավան թաղամասի փողոցներից մեկում կուտակված աղբը, որը ո՛չ շաբաթօրյակի շրջանակներում և ոչ էլ՝ դրան հաջորդող օրվա ընթացքում չի հեռացվել (ընդ որում նման հրապարակումները կիրակի օրը բազմաթիվ էին, այսինքն խնդիրը լոկալ չէր)... Եւ ընդգծեցի, որ եթե էդ շաբաթօրյակի վերաբերյալ քննադատելու հարց կա, և քննադատության թեման գործ անելն ու դրա իմիտացիան է, ապա ավելի տեղին օրինակներ կան...

Առաջին գրառումը, որտեղ ըստ էության պաշտպանել էի Նիկոլ Փաշինյանին, կարճ ժամանակում բավականին մարդ հավանեց, ընդ որում, թե՛ նախկին, և թե՝ ներկա իշխանության հետ կապ ունեցող, ադեկվատ մարդիկ...
Երկրորդ գրառումն էլ, որով, ըստ էության, քննադատել էի Փաշինյանին (նրա ղեկավարության օրոք ենթակառուցվածքների թերացման հարցում) դարձյալ հավանության արժանացավ, բայց ավելի քիչ թվով մարդկանց կողմից, ընդ որում, դարձյալ թե՛ նախկին, թե՝ ներկա իշխանության հետ կապ ունեցող...
Եթե խոսենք թվերով, ապա առաջին գրառումն էս պահի դրությամբ հավանել է 245 հոգի, և այն կիսվել են 4 հոգի, իսկ երկրորդ գրառումը մոտ 70 հավանություն և մեկ կիսում։
Փաստացի առաջին գրառումը (օրվա իշխանությանը պաշտպանող) մոտ 4 անգամ ավելի դրական արձագանքներ ստացավ քան երկրորդը (օրվա իշխանությանը քննադատող)...

Մոտավորապես նույն պատկերն էր նախկին իշխանությունների օրոք, երբ քննադատում էի որևէ վատ արարք կամ պաշտպանում լավը...

Այլ կերպ եթե ձևակերպեմ՝ ապա մարդիկ երևույթին գնահատական են տալիս կամ կաղապարված մտքով, կամ կաշկանդված օրվա իշխանությամբ...

Հիմա հարցս հղում եմ հանրությանը... ժողովուրդ, դուք չե՞ք հասկանում, որ ընտրողաբար միայն քննադատելով և վատը տեսնելով, կամ միայն գովերգելով ու լավը նշելով ոչ միայն կաթվածահար կանեք ցանկացած իշխանության՝ այն վերածելով հրեշի, այլ նաև վարի կտաք պետությունն ու պետականությունը վերջնականապես...
Լուրջ հարց եմ տալիս... իրո՞ք չեք գիտակցում, թե գիտակցված է էս ամենը տեղի ունենում...

Հ.Գ.
Փառք Աստծո, որ դեռ կան ադեկվատ մարդիկ, որոնք, փաստորեն թե՛ առաջին, և թե՛ երկրորդ գրառումը հավանության են արժանացրել՝ ցույց տալով, որ իրենք իրավիճակը գնահատում են ըստ էության, այլ ոչ թե այն ծառայեցնում ըստ պատեհության և այսրոպեական շահի...
Էդ մարդկիկ այլ հարցերում ևս աչքի են ընկել օբյեկտիվությամբ և ցույց տվել, որ իրենք պետականամետ, ազգակենտրոն մտածողությամբ անհատներ են, այլ ոչ թե այս կամ այն խմբին հարող արբանյակ...

Պետք է սովորել լինել օբյեկտիվ...

Հ.Հ.Գ.
Այս նկարն արված է մոտ 40 րոպե առաջ.. Ցավոք այդ աղբակույտը դեռ իր տեղում է... և հարցը դեռ լուծված չէ՝ անկախ ֆեյսբուքյան լսարանի դրական կամ բացասական կարծիքներից...
Պետք է սկսենք գործ անելն ու գործ անելու իմիտացիան իրարից տարբերել... Եւ երևույթներին վերաբերվել ըստ էության... Այլապես բան չի փոխվի...

Նյութի աղբյուրը՝https://www.facebook.com/zakar.khojabaghyan

 

դիտվել է 4888 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

էքսկլյուզիվ. Դա մեզ փրկեց Ադրբեջանի նոր պատրաստվող ցեղասպանությունից

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը