Երևան
24 / Ապրիլ / 2019

ԱԱԾ-ից` քաղաքականություն.Վանեցյանը՝ վարչապետ, Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահ

«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը «երեք սենյակների» դավադրությունը զսպելու մեծ խնդրի առջեւ է կանգնել (վկա` օրերս 4,5 ժամ տեւած նրա ասուլիսը)։ Այս դեպքում խոսքը սեփական թիմում օր օրի նոր թափ հավաքող անջատողական շարժումների մասին է։

Մի կողմից փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «գորշ կարդինալին» բնորոշ խաղեր է տալիս, սեփական թիմը հավաքում, մյուս կողմում էլ ավելի հզոր միավորում է ստեղծում։ Մեր տեղեկություններով, ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը (պարոն Վանեցյան, ազնիվ պիոներական, հավատացնում ենք՝ բացարձակ նպատակ չունենք Ձեր անունն օգտագործելով, սեփական, իմա՝ «Իրատեսի» ռեյտինգը բարձրացնել. հավատացեք, նման խնդիր մենք պարզապես չունենք) քաղաքականություն մտնելու հավակնություններ ունի, եւ այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում։ Նրա գործընկերը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն է։

ԱԱԾ-ի մեր աղբյուրի փոխանցմամբ, անգամ նախնական սցենար կա. եթե այս զույգին հաջողվի Նիկոլ Փաշինյանին տապալել եւ առաջին պլանում հայտնվել, Վանեցյանը կլինի վարչապետ, Ալեն Սիմոնյանը` ԱԺ նախագահ։ Սակայն ԱԱԾ ղեկավարի մասնագիտական ունակությունները հաշվի առնելով, միանշանակ կարելի է պնդել՝ նա այս ծրագիրն իրագործելու է շատ հաշվարկված, առանց շտապողականության ու անաղմուկ»:


Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

դիտվել է 10150 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Ում հետ է նշանվել «Վիտամինի» Վանը

Ովքեր են դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի դուստրն ու նախկին կինը

Տեսանյութ.Դանիայի ամենահարուստ մարդու 3 երեխաները զոհվել են Շրի Լանկայում ահաբեկչության հետևանքով

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել