Երևան
21 / Մայիս / 2019

Ինչու է Նազենի Ղարիբյանը թատրոնի տնօրենի պաշտոնից ազատել Ագնեսա Շահնազարյանին

Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի որոշման համաձայն՝ մարտի 28-ին աշխատանքից ազատվել է Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է նաև Վանաձորի թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանը։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Ագնեսա Շահնազարյանը հաստատեց տեղեկությունը․ «Պայմանագրի ժամկետը լրացել էր»,-ասաց նա։


Հարցին՝ ժամկետը չի՞ երկարացվելու, ի պատասխան Շահնազարյանը բացասական պատասխան տվեց․ «Ոչ, այսինքն չգիտեմ, ես բանից անտեղյակ եմ։ Գիտեմ միայն, որ ինձ աշխատանքից ազատել են, քանի որ իմ պայմանագրի ժամկետը լրացել է»,-նշեց նա։

Նա նշեց, որ առաջիկայում հանդես կգա մամուլի ասուլիսով և կտա բոլոր հարցերի պատասխանները։

Շահնազարյանի խոսքով՝ ինքն էլ ցանկություն չի ունեցել շարունակել աշխատել այժմյան նախարարության հետ․ «Որովհետև բարդ է, որովհետեւ ոլորտից ոչ հասկացող մարդիկ են, և մաքսիմալ ինչ-որ խնդիրներ են ստեղծվում»,- ասել է նա:

Մեզ հետ զրույցում Նազենի Ղարիբյանը ևս նշեց, որ Ագնեսա Շահնազարյանի պայմանագրի ժամկետն է լրացել․ «Պայմանագրի ժամկետը վերջացել էր 3 ամիս առաջ, ևս 3 ամսով երկարացվել էր պայմանագիրը։ Ընդհանրապես, մենք քաղաքականություն ենք որդեգրել՝ չերկարացնել պայմանագրերը։ Մի քանի ամիս է՝ ասում ենք՝ բոլոր ՊՈԱԿ-ի տնօրենների պայմանագրերը՝ անկախ այն բանից, նրանից գոհ ենք, գոհ չենք, խնդիր կա, թե ոչ՝ որոշել ենք չերկարացնել և նորից մրցույթ հայտարարել։ Այստեղ անձնական որևէ բան չկա, և սա կապ չունի Օրբելյանի խնդրի հետ»,- ասաց Ղարիբյանը։


Նա նշեց, որ Ագնեսա Շահնազարյանի փոխարեն թատրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Լուսինե Սարգսյանը և նա կպաշտոնավարի այնքան ժամանակ, մինչև կազմակերպվի մրցույթի ընթացակարգը․ «Դրանից հետո մրցույթ կհայտարարվի և Ագնեսա Շահնազարյանը կարող է նորից գալ, մասնակցել, ես չգիտեմ իր մոտ ինչպես է այդ շարունակականությունը, որովհետև ինչ-որ ժամկետ կա, որից հետո չենք կարող երկարացնել, պետք է նորից մրցույթի դիմի»,- նշեց նա։

Սոնա Հարությունյան 

դիտվել է 40742 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Քոչարյանին ազատ արձակելու մեր միջնորդությունը նպատակ չէր հետապնդում լարվածություն առաջացնելու․ Բակո ...

Ժողովուրդն այս պահին ավելի շատ ամբոխի պես է մտածում, քան ազգի

Ազգայինի նկատմամբ ֆոբիա ունեցողների մաս կա նաև իշխանության մեջ

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար