Երևան
23 / Հուլիս / 2019

Հայաստանն անցնում է նոր ռեժիմի. Ինչ է կատարվել

Lragir.am-ը գրում է․Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ավարտվել է Հայաստանի ու Ադրբեջանի առաջին դեմքերի հանդիպումը․․․

Տեղում աշխատող լրատվամիջոցները հայտնում են, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը արդեն լքել են հանդիպման վայրը՝ Բրիստոլ հյուրանոցը․․․

Համանախագահներն ու արտաքին գործերի նախարարները դեռեւս չեն արել որեւէ հայտարարություն, թեեւ գործնականում բոլորը մինչ հանդիպումն այն եզրահանգման էին, որ չկա որեւէ բեկումնային բանի սպասելու մթնոլորտ եւ հիմք․․․

Ընդ որում, աներկբա է, որ գործնականում այդ հիմքը ոչ միայն չկար Վիեննայից առաջ, այլ խոշոր հաշվով տեսանելի չէ ապագայում․․․

Դա անշուշտ հիանալի հասկանում են թե բանակցությանը մասնակից կողմերը, թե միջնորդ համանախագահները, թե նաեւ այն ուժային կենտրոնները, որոնք ֆորմալ կարգավիճակ այդ գործընթացում չունեն, սակայն ունեն առանցքային դերակատարում․․․

Այդ իրավիճակը գործնականում չափազանց հստակ, եւ ողբերգականորեն հստակ բոլորի աչքի առաջ դրսեւորվեց ապրիլյան քառօրյայի հետեւանքով․․․

Այդ իմաստով, նույնիսկ խորհրդանշական է, որ Վիեննայի ներկայիս հանդիպումը տեղի ունեցավ Արցախի դեմ ադրբեջանական այդ ագրեսիայի երրորդ տարելիցի նախաշեմին․․․

Երեք տարի անց իրավիճակն արցախյան հարցում արդեն իսկ պետք է լիներ բոլորովին այլ մթնոլորտում եւ տրամաբանության մեջ, բայց Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ու դիվանագիտությունն անկարող եղան ապրիլյան ագրեսիային հայկական բանակի տված հակահարվածի քաղաքական կապիտալիզացիայի հարցում․․․

 

Առաջին շաբաթներին եւ ամիսներին հնչեցին խրոխտ հայտարարություններ, նախաապրիլյան վտանգավոր տրամաբանությունը փոխելուն միտված քաղաքական հայտարարություններ, սակայն դրանք չունեցան շարունակություն․․․

 

Ընդհանուր առմամբ, պատճառն այն էր, որ Հայաստանի իշխանությունը չուներ շարունակության համար կարեւորագույնը՝ լեգիտիմությունը, ինչը հատկապես ցավալի կերպով արտահայտվեց Վիեննայի 2016-ի մայիսյան նվեր-օրակարգից երկու ամիս անց Հայաստանում ստեղծված հուլիսյան ճգնաժամի պայմաններում․․․

 

Հայաստանը իրավիճակը փոխելու հնարավորություն վերստին ստացավ 2018-ի ապրիլին: Ընդ որում, հատկանշական է այն, որ մինչ այդ, Ադրբեջանի նախագահը 2018-ի հոկտեմբերին նախատեսված նախագահի հերթական ընտրությունը մի քանի ամիս առաջ տվեց՝ բերելով ապրիլ․․․

 

Ի՞նչ էր պատրաստում Ալիեւը, այստեղ մեկնաբանությունները եղել են բազմազան, սակայն Հայաստանի թավշյա հեղափոխությունն անկասկած խառնեց նրա խաղաքարտերը, ստեղծելով բավականին բարդ իրավիճակ․․․

 

Դրանից հետո Հայաստանի նոր վարչապետը բարձրաձայնեց Արցախի սուբյեկտության մասին, հայտարարեց, որ պատերազմի դեպքում պատասխանատուն կլինի Ռուսաստանը, իսկ ԱԱԾ պետն էլ հայտարարեց, որ չկա հանձնելու տարածք եւ պետք է վերաբնակեցնել Արաքսի հովիտը․․․

 

Մայիսի 12-ին էլ Երեւանը հայտարարեց, որ հրաժարվում է մադրիդյան սկզբունքները բանակցային հիմք ընդունելուց եւ համանախագահներին առաջարկում է աշխատել նոր սկզբունքների շուրջ․․․

 

Ընդ որում, Երեւանը ներկայացրեց նաեւ իր փաստարկները՝ ԵԱՀԿ, ինչպես նաեւ Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ստորագրություններով․․․

 

Այդ իրավիճակում տեղի ունեցավ Վիեննան, թեեւ Ադրբեջանը հայտարարում էր, որ ձեւաչափի փոփոխությունն իր համար անընդունելի է: Ինչ են խոսել Ալիեւն ու Նիկոլ Փաշինյանն այդ պայմաններում․․․

 

Գուցե հնչի տարօրինակ, սակայն այդ հանգամանքը սկզբունքորեն դառնում է երկրորդական, որովհետեւ այդ հանդիպումը խոշոր հաշվով անհրաժեշտ էր ավելի շուտ Ադրբեջանի նախագահին՝ ցայտնոտում չլինելու համար․․․

 

Հայաստանին անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը համանախագահ ուժային կենտրոնների, եւ ոչ ֆորմալ շահառու կենտրոնների հետ․․․

 

Այդ կենտրոններն ունեն իրենց ռազմավարությունն ու շահը, որը հնարավոր է համադրել լոկ ստատուս-քվոյի պահպանման շուրջ․․․

 

Խախտման տրամաբանության շուրջ այդ շահը համադրելի չէ: Երեւանը նախորդ քառորդ դարում գործնականում խաղացել է ոչ թե նրանց միջեւ ստատուս-քվոյի պահպանման շուրջ կոնսենսուսի հնարավորության վրա, այլ հակառակը՝ խախտման շուրջ կոնսենսուսի բացակայության վրա․․․

 

Այլ կերպ ասած, սկզբունքորեն իրավիճակը պարզ է՝ Հայաստանը ուժային այդ խոշոր կենտրոնների հակասությունների վրա խաղալուց, թավշյա հեղափոխությունից հետո անցնում է ուժային այդ կենտրոնների հետ խաղալու ռեժիմի․․․

դիտվել է 23798 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Չինաստանում հենց բեմի վրա դանակահարել են հոնկոնգցի դերասանին (տեսանյութ)

Սարգսյան,Նիկոլը ո՞նց է. տեսանյութ

Տեսանյութ․ Ինչպես են նշել Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանն իրենց որդու տարդարձը

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է