Երևան
19 / Օգոստոս / 2019

Գեղարվեստական ղեկավարը պետք է լինի բացարձակ լիդերը թատրոնում. Սուրեն Շահվերդյան

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը իր ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում թատրոնների կառավարման խնդրին։

«Արդեն տեւական ժամանակ է, որ ես բարձրացնում եմ Հայաստանում թատրոնների կառավարման թերի մոդելի խնդիրը. գեղարվեստական ղեկավարը նշանակվում է տնօրենի կողմից եւ նրա լիազորությունները թատրոնում խիստ սահմանափակ են։


Թվում է, թե Կոնստանտին Օրբելյանը պետք է ուրախ լիներ, որ այսուհետեւ ազատ է վարչական աշխատանքից եւ կարող է զբաղվել միայն ստեղծագործական գործով։ Չէ որ նրան ազատել են միայն տնօրենի պաշտոնից եւ նա շարունակում է մնալ թատրոնի գեղարվետսական ղեկավար:


Բայց արի ու տես, որ ունենք այն, ինչ ունենք. ստեղծագործող մարդը չի ուզում իր գլխին ունենալ տնօրեն-ղեկավարի, որի լիազորությունները ավելի մեծ են, որը կթելադրի իրեն ինչ անել, ինչպես անել եւ ցանկացած պահի կարող է գեղարվեստական ղեկավարին ազատել պաշտոնից։

Մշակույթի նախարարություն, մինչեւ չվերանայեք թատրոնի կառավարման խորհրդային ժամանակից ժառանգած թերի մեխանիզմը, այսպիսի խնդիրները անընդհատ են լինելու։ Գեղարվեստական ղեկավարը պետք է լինի բացարձակ լիդերը թատրոնում եւ նրա առաջարկած անձը պետք է դառնա թատրոնի տնօրենը կամ, ավելի ճիշտ տարբերակով, պրոդյուսերը։ Ուսումնասիրեք արվեստի օջախների կառավարման համաշխարհային մոդելը»:

դիտվել է 3117 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին