Երևան
23 / Հուլիս / 2019

Ողբերգական ավտովթար Երևանում

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժում քննություն է տարվում՝ Մխիթար Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկի թունելի սկզբնամասում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Մեկ անձ ձերբակալվել է:

2019թ. մարտի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մխիթար Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկի թունելի սկզբնամասում ընդհարվել են «Վազ-2106» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո վերջինիս վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:

Ավտոպատահարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով «Հերացու» թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել «Վազ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ ծնված 1961թ., երկու ուղևորները՝ ծնված 1964 և 1978 թթ.: «Վազ-2106» մակնիշի ավտոմեքենայի՝ 54-ամյա ուղևորուհին, գիտակցության չգալով, նույն օրը հիվանդանոցում մահացել է:

Ժամեր անց մարմնական վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» են դիմել նաև «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայում ավտովթարի պահին գտնված անձինք՝ ծնված 2003, 1987 և 1993 թթ.:

Դեպքի առթիվ 2019թ. մարտի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում հարուցվել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ավտոպատահարի մի շարք հանգամանքներ. տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վթարի պահին «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան վարել է 1987 թվականին ծնված տղամարդը, ով գտնվում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» վերակենդանացման բաժանմունքում ստացիոնար բուժման մեջ: Վերջինս ձերբակալվել է:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական, դատաավտոտեխնիկական, դատաքիմիական և դատամանրաթելային փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

դիտվել է 12138 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Չինաստանում հենց բեմի վրա դանակահարել են հոնկոնգցի դերասանին (տեսանյութ)

Սարգսյան,Նիկոլը ո՞նց է. տեսանյութ

Տեսանյութ․ Ինչպես են նշել Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանն իրենց որդու տարդարձը

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է