Երևան
21 / Մայիս / 2019

Ես նրան այնպես կդաստիարակեմ, որպեսզի նա ինչ որ ժամանակ վրեժ առնի հոր համար

 Յաննի Ապպելը՝ Ռուբեն Սևակի կինը, ազգությամբ գերմանացի էր, ռուս գնդապետի արիստոկրատական ընտանիքից:

1915 թ. Ապրիլի 24-ին, հայ մտավորականության ձերբակալումից և տեղահանումից հետո, Յաննին դիմել է Գերմանիայի դեսպանին՝ փրկելու ամուսնուն, որին դեսպանը կտրուկ է պատասխանել .

«Դու անարժան գերմանացի կին ես, դու դավաճանել ես քո ազգին, ամուսնացել հայի հետ և հիմա եկել ես խնդրելու, որ փրկեմ նրան: Նա չպետք է վերադառնա: Նրանք գնացել են մեռնելու»:

Նման արձագանքից հետո, Յաննին գերմանական անձնագիրը նետել է դեսպանի դեմքին հետևյալ խոսքերով. «Ես ունեմ տղա, ես նրան այնպես կդաստիարակեմ, որպեսզի նա ինչ որ ժամանակ վրեժ առնի գերմանացիներից հոր համար»:

Յաննի Սևակը հրաժարվեց Գերմանիայի քաղաքացիությունից, դադարեց գերմաներեն խոսել, իր երեխաներին տվեց հայկական կրթություն: 1920-1930-թվականներին նա խաղացել է Փարիզի թատրոններում, և մի քանի բանաստեղծություններ թողարկել ֆրանսերեն:

Յաննին մահացավ 1967 թ. Դեկտեմբերի 28-ին Նիցայում: Ըստ վկայության, նրան թաղել են հայկական ծիսակարգի համաձայն:

Նյութի աղբյուրը ՝ Yelaket.am

դիտվել է 74723 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Քոչարյանին ազատ արձակելու մեր միջնորդությունը նպատակ չէր հետապնդում լարվածություն առաջացնելու․ Բակո ...

Ժողովուրդն այս պահին ավելի շատ ամբոխի պես է մտածում, քան ազգի

Ազգայինի նկատմամբ ֆոբիա ունեցողների մաս կա նաև իշխանության մեջ

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար