Երևան
24 / Ապրիլ / 2019

Սպանություն Երևանում. որդին դանակի մի քանի հարվածներով սպանել է մորը

Shamshyan.com-ի տեղեկություններով, այսօր՝ ապրիլի 1-ին, առանձակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա 1-ին շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա:


Ոստիկաններն ու քննիչները նշված տան խոհանոցում հայտնաբերել են տանտիրուհու՝ 49-ամյա Ն. Մ.-ի դին:


Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կան սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մի քանի հետքեր:

Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ նշված սպանությունը կատարել է սպանվածի որդին՝ 25-ամյա Հակոբ Խանամիրյանը:

Նոր Նորքի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կասկածյալին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին:

դիտվել է 22680 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Ում հետ է նշանվել «Վիտամինի» Վանը

Ովքեր են դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի դուստրն ու նախկին կինը

Տեսանյութ.Դանիայի ամենահարուստ մարդու 3 երեխաները զոհվել են Շրի Լանկայում ահաբեկչության հետևանքով

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել