Երևան
18 / Հունիս / 2019

Փաշինյանը ստանձնեց պատասխանատվությունը․ Ալիեւը զանգահարեց Պուտինին

«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 2-ին տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը, որի ընթացքում Ալիեւը Պուտինին ներկայացրել է Վիեննայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման իր գնահատականը, ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Թե ինչով է տարբերվել Ալիեւի գնահատականը հայկական կողմի գնահատականից, հնարավոր է թերեւս կռահել նույն օրը Ալիեւի արած այլ հայտարարությունից, այն մասին, թե Հայաստանի հետ պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է միայն առաջին փուլը: Ալիեւը միաժամանակ հայտարարել է նաեւ, որ կանխել է արցախյան կարգավորման ձեւաչափը փոխելու Հայաստանի քայլերը:


Պուտինի հետ Ալիեւի հեռախոսազրույցն ու նրա մյուս հայտարարությունները հետաքրքիր են մի կողմից ապրիլի 1-ին Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ֆոնին, մյուս կողմից նաեւ Հայաստանի վարչապետ Փաշինյանի արած հայտարարության, որով նա փաստորեն ստանձնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտնի հայտարարության քաղաքական պատասխանատվությունը կամ, այսպես ասած, պետական քաղաքական օրակարգին դրա պատկանելությունը:

Խոսքը «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» սկզբունքի մասին է, որ նախարար Տոնոյանը հայտարարել էր Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպմանը: Այդպիսով, Վիեննայի հանդիպմանը նախորդած դրական եւ, այսպես ասած, զուսպ տոնայնությունը կողմերը փոխեցին որոշակի ագրեսիվ եւ կոշտ, ռազմական հռետորաբանության: Մյուս կողմից, այդ ամենը, անշուշտ, զարմանալի չէ:

Ի վերջո միամտություն կլիներ կարծել, որ կողմերն այլեւս շփվելու են միայն խաղաղասիրական եւ զուսպ հռետորաբանությամբ: Իրավիճակը դրանից դեռեւս շատ է հեռու: Կմոտենա, թե չէ, սա քաղաքական էական հարց է, արցախյան խնդրի, այսպես ասած՝ «կիպրոսացման« հեռանկարի համատեքստում: Մյուս կողմից, այստեղ էլ առանցքային է դառնում ռուսական գործոնը, որպես ռեգիոնալ անվտանգության առանցքային գործոններից մեկը կամ, այսպես ասած, գերական ուժային կենտրոնների շարքում: Իրավիճակի «կիպրոսացումը» չի տեղավորվում Ռուսաստանի ռազմավարության շրջանակում:

Դրանում չի տեղավորվում նաեւ պատերազմը, սակայն ոչ էլ որոշակի տեւական եւ հաստատուն «սառեցումը»:

Մյուս կողմից, սակայն, այստեղ իհարկե Մոսկվայի վարքագիծը շատ բանով կախված է լինելու կողմերի քաղաքականությունից: Այդ առումով, Հայաստանի եւ Ադրբեջանի հռետորաբանության կոշտացումը մեծ հաշվով կարող է դիտարկվել Ռուսաստանի վարքագծի համար պայքարի շրջանակում:

Խոշոր հաշվով, Հայաստանի հռչակած նոր սկզբունքը գործնականում նոր նշաձող է, որ Հայաստանը դնում է իր դաշնակցի առաջ՝ ձեւակերպելով այն ռազմա-քաղաքական նպատակը, որն իր առաջ դնելով, Հայաստանը փաստորեն առաջադրում է նաեւ իր դաշնակցին: Եթե սրան հավելենք նաեւ այն, որ Հայաստանը դեռեւս նախորդ տարի վարչապետի հայտարարության մակարդակով Մոսկվայի վրա է դրել նաեւ պատերազմ թույլ չտալու ռեգիոնալ պատասխանատվությունը, որոշակիորեն պարզ է դառնում, որ Մոսկվան կամ իսկապես գործուն քայլեր պետք է անի Ադրբեջանին երկարատեւ զսպման ռեժիմ բերելու համար, կամ պետք է քայլեր անի Հայաստանի դեմ:

Իսկ այդ դեպքում, իհարկե, Ռուսաստանը պետք է մտածի դրա հետեւանքների մասին, որը կարող է լինել ուղղակի Կովկասի կորուստը: Հետեւանքի մասին միայն Հայաստանը չէ, որ պետք է մտածի, ու նաեւ Մոսկվայում պետք է դադարեն այդ միակողմանի մտահոգության վրա խաղալուց, ինչն արել են տասնամյակներ շարունակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 18923 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ․ Հենրիխ Մխիթարյանի հարսանեկան հրավառությունն և տորթը

Բանակում «լավ տղա» հասկացություն չկա. ինչ են պատմում զինծառայողներն իրենց առօրյայից

Հենրիխ Մխիթարյանի և քրոջ՝ Մոնիկայի գեղեցիկ պարը հարսանեկան արարողության ժամանակ (Video)

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3