Երևան
08 / Դեկտեմբեր / 2019

Մեծ աղմուկ և տխուր արձանագրում

Lragir.am-ը գրում է․Հեղափոխությունը հանրային գիտակցությունում է պետք. Արցախ-Հայաստան


Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարել է, նկատի ունենալով Սասնա ծռեր կուսակցությանը, որ եթե Երեւանում կան մարդիկ, որոնք Արցախը Հայաստանի մարզ են համարում եւ մտադիր են այնտեղ հեղափոխություն անել, ավելի լավ է չգան Արցախ:

Հայտարարությունը վրդովմունքի ալիք է առաջացրել Երեւանում՝ չնայած նույն օրը Ստեփանակերտում էր Հայասստանի իշխող կուսակցության պատվիրակությունը, եւ ելույթ ունենալով Արցախի խորհրդարանում՝ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը բազմիցս կրկնել է «մենք ու դուք»՝ հայտարարելով, որ «մեր ու ձեր» հարաբերությունները չպետք է սահմանափակվեն միայն նրանով, որ մեր տղաները ծառայում են ձեզ մոտ: Նա կոչ է արել ճանաչողական այցեր կատարել, որ երկու երկրների հանրությունները ճանաչեն միմյանց:

Սա, թերեւս, ամենատխուր հաստատումն է, որը տեղի է ունեցել Արցախի հարցում: Եթե իշխող կուսակցության առաջնորդներից մեկը խոսում է օտարման մասին, նշանակում է, որ Հայաստանում ենթագիտակցական մակարդակում Արցախը չի ընկալվում որպես մարզ, որպես հայրենիքի մաս:

Արցախում այդ օտարումը շատ նուրբ զգում են, այդ պատճառով ոչ մի տարօրինակ բան չկա, որ Արցախում ընտրություններից առաջ ինչ-որ ուժեր փորձում են խաղալ դրա վրա: Վիտալի Բալասանյանը կամ էլ մյուսները ցանկանում են իրենց շուրջ համախմբել Արցախի ընտրողներին, որոնք չեն ցանկանում, որ իրենց կողմնորոշեն, թե ինչպես ընտրել: Ոմանք այդ մարդկանց զգացումների վրա կարող են խաղալ՝ ստիպելով նրանց քվեարկել «Երեւանի դեմ»:

Սրանք շատ նուրբ հարցեր են, եւ իշխանությունը, ինչպես նաեւ նրանք, ովքեր կարող են ազդել հասարակական կարծիք վրա, պետք է շատ զգույշ արտահայտվեն այս հարցով՝ չվերածելով շոուի եւ քաղաքական խաղերի: Օրինակ, սոցցանցերի հայկական սեգմենտում արմատական կարծիքներ են հնչում՝ «անկախություն եք ուզում, փող ու արյուն մի ուզեք մեզնից»:

Ոմանք մոռացել են Հայաստանի ու Արցախի հարաբերությունների էվոլյուցիան: Ընդամենը մի քանի տարի առաջ հայկական հեռուստաընկերություններում եղանակի տեսությանը ցուցադրում էին քարտեզներ, որոնցում Հայաստանի ու նախկին ԼՂԻՄ միջեւ ձգվում են անհասկանալի է ում պատկանող տարածքներ: Շատ ջանքեր պահանջվեցին, որ հայերի գիտակցությունում ամրապնդվեն սեփական իրավունքները:

Ապրիլյան պատերազմից հետո այդ իրավունքն սկսել է ավելի մեծ վստահությամբ գիտակցվել, բայց ժամանակի հետ գործընթացը շրջվում է հակառակ ուղղությամբ՝ եթե մեր տղաները ծառայում են Արցախում, նշանակում է, որ մենք պետք է որոշենք, թե ով է այնտեղ իշխանություն, ում պետք է հարգեն Արցախում եւ այլն: Արցախը Հայաստանի մարզ է. այս կարգախոսը դարձել է Ստեփանակերտ «մուտքի թույլտվություն» այն ուժերի համար, որոնք կցանկանային ազդել որոշումների կայացման վրա, բայց հնարավորություն չունեն դրա համար:

Արցախում եւ Հայաստանում իշխող շրջանակներում մեկ այլ կարգախոս է տարածված՝ մեկ հայրենիք, երկու պետություն: Առայժմ այսպիսի դասավորությունը համարվում է օպտիմալ թե բանակցություններում, թե ներքին քաղաքականության մեջ: Սակայն հանրային գիտակցությունում նույնպես պետք է «հեղափոխություն» ու իրողությունների սթափ ընկալում:

դիտվել է 21419 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ո՞վ է ամերիկաբնակ լուսանկարիչ Նարեկ Մտազբաղը

Իրոք հրավիրում եմ էլի, քաղաքապետ տղա եմ. Փաշինյանը մերժեց Սպիտակի քաղաքապետին (տեսանյութ)

Այսօր Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան. Փաշինյան ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին