Երևան
18 / Օգոստոս / 2019

Թե՞ Լառային ազատելու համար բավարար լիազորություններ ու լծակներ չունի Փաշինյանը

Հասարակական գործիչ, բժիշկ Զաքար Խոջաբաղյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Լարա Ահարոնյանի գրառման լուսանկարը և մեկնաբանել.

Պաշտպանության նախարար Տոնոյան Դավիթը հայտարարություն էր տարածել, որտեղ վերաձևակերպելով մի արտահայտություն՝ շրջանառության մեջ դրվեց «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» թեզը…
Լևոնամերձ ու ՔՊ-ամերձ մի շարք կեղծ «խաղաղասիրական» ու պարտվողական քարոզի ջատագով դեմքերի ակտիվության ֆոնին՝ այդ արտահայտությունը բալասան էր առաջին հերթին ներքին լսարանի համար։ Տոնոյան Դավիթը շատ լավ տիրապետում է քարոզչական հմտություններին և զգում հանրային լսարանի տրամադրությունների պուլսը, ուստի այդ հայտարարությունից հետո նրա վարկանիշը բավականին աճեց, ու գործնականում ավելի մեծ ռեզոնանս գտավ՝ քան առաջին դեմքի նույն շրջանում արված մի շարք այլ հայտարարություններ…


Մեդիադաշտն ուսումնասիրողները նկատած կլինեն, որ դա սարսափելի դուր չէր եկել հատկապես լևոնամերձ շրջանակներին։ Ավելի կոնկրետ՝ մի շարք ոչ պատահական դեմքեր սկսեցին հայտարարություններ տարածել, թե Տոնոյանի բերանով խոսում է վարչապետը և այլն։ Ընդհանուր առմամբ՝ զգացվում էր, որ նրանց խիստ մտահոգել էր Տոնոյանի աճող ռեյտինգը։

Դրանից կարճ ժամանակ անց, Եռաբլուրում Նիկոլ Փաշինյանն ի լուր աշխարհի նշեց, որ եթե Տոնոյանն այլ բան հայտարարեր, ապա նրան կազատեր գործից…

Բայց հիմա հարցս այլ է: Երեկ ՔՊ հոգաբարձուների խորհրդի անդամ, իրեն ԱԺ-ում տրանս ու բիսեքսուալ ներկայացնող մի արարած հրապարակում էր արել, թե Ապրիլը բոլորիս ամոթն է, որ ինքնախաբեություն է այդ տղաներին հերոս անվանելը, որ նույնիսկ դրանից հետո, դեռ մտածում ենք պատերազմի մասին ու խոսում պատերազմի լեզվով, որ մեր մտքում բան չի փոխվել և նման այլ էշություններ…

Ինքս նույնիսկ հարկ չեմ համարում մեկնաբանել այդ զառանցանքը, քանի-որ հանրությունն ինչ պետք է ասել է՝ հիշելով Լառայի բոլոր անցավորներին…

Ես մի հարց եմ ուզում միայն տալ, որը էդպես էլ ոչ-ոք չհնչեցրեց կարծես.
Իսկ Նիկոլ Փաշինյանը Լառային կազատե՞ր գործից՝ եթե նա այլ հայտարարություն աներ դրա փոխարեն, թե՞ Լառային ազատելու համար բավարար լիազորություններ ու լծակներ չունի Փաշինյանը…

Հուսամ՝ ինչ-որ մի օր կլսենք էս հարցի պատասխանը, և այն չի լինի Հ1-ով հնչեցված տեսակետի պես՝ թե նա «ավանդական ընտանիքի մայր է»…, քանի-որ, չեմ կարծում, թե Նիկոլի պատկերացրած ավանդական ընտանիքը՝ տրանսգենդեռ ու բիսեքսուալ կանանցից է կազմված...

դիտվել է 12679 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին