Երևան
20 / Սեպտեմբեր / 2019

Փաշինյան-Ալիեւ ինչ արդյունքի մասին է խոսում Զախարովան. Պուտինի խնդիրը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանը Հայաստանին եւ Ադրբեջանին կօգնի կյանքի կոչել Վիեննայում Փաշինյան-Ալիեւ հանդիպման արդյունքները, ապրիլի 4-ին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան: Ինչ արդյունքների մասին է խոսքը, պարզ չէ: Համենայնդեպս, Վիեննայի հանդիպումից հետո, կարծես թե, որպես արդյունք խոսվել է միայն մարդասիրական քայլեր նախաձեռնելու եւ հանդիպումները շարունակելու պայմանավորվածության մասին: Բայց հազիվ թե խոսքը վերաբերի հանդիպումները շարունակելու պայմանավորվածությանը, քանի որ այստեղ թերեւս օգնելու կարիք չկա, այլ ընդամենը չխանգարելու հարց, քանի որ թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին առնվազն այս փուլում այդ հանդիպումները անհրաժեշտ են, տարբեր պատճառներով: Հետեւաբար պետք է ենթադրել, որ խոսքը մարդասիրական նախաձեռնությունների մասին է, թեեւ այս դեպքում էլ հայտնի չեն մանրամասներ:

Հայաստանի վարչապետը հանդիպումից հետո հայ համայնքի հետ զրույցում ակնարկեց, որ կարող է խոսք լինել գերիների խնդրի մասին: Սակայն դա էլ առավելապես ենթադրություն է, որ արվում է Փաշինյանի ավելի ընդհանուր խոսքից: Իսկ կա՞ արդյոք այլ պայմանավորվածություն, որի մասին չի ակնարկվել, չի խոսվել: Վիեննայից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե թույլ չի տվել ձեւաչափի փոփոխություն: Հայաստանի վարչապետը դա համարեց մանիպուլյացիա եւ հայտարարեց, որ բարձրացրել է ու բարձրացնելու է Արցախի մասնակցության հարցը:


Թե Փաշինյանի, եւ հետո նաեւ թե Ալիեւի հետ հեռախոսազրույց ունեցավ ՌԴ նախագահ Պուտինը: Այդ ֆոնին էլ հնչում է Մարիա Զախարովայի հայտարարությունը, որ ՌԴ-ն պատրաստ է օգնել Վիեննայի արդյունքները կյանքի կոչելուն: Չի բացառվում, որ խոսքը, իհարկե, ընդամենը հրադադարի պահպանման պայմանավորվածությունը պահելու մասին է, որ ձեռք է բերվել դեռեւս Դուշանբեից, որտեղ եւս նշմարելի էր Պուտինի դերակատարումը: Այլ կերպ ասած, Մոսկվան փաստացի հայտարարում է այն մասին, որ կօգնի պահել հրադադարը, հարաբերական հանգիստ վիճակը սահմանին, չնայած Վիեննայից հետո կողմերի առաջին, տաք հետքով դրական տոնայնությամբ հայտարարություններին հաջորդած որոշակի կոշտ հռետորաբանությանը:

Բանն այն է, որ հանգիստ, կայուն իրավիճակի պահպանումը Ռուսաստանի համար քաղաքական խնդիր է, որովհետեւ իրավիճակի ապակայունացումը առանց չափազանցության կարող է Մոսկվայի համար հղի լինել ուղղակի Կովկասի կորստով, ընդ որում շղթայական՝ մինչեւ հյուսիսային Կովկաս: Առերեւույթ, այս հանգամանքները թվում են միմյանց հետ կապ չունեցող, սակայն այս ֆոնին հարկ է նկատել այն, ինչ օրեր առաջ տեղի ունեցավ Ինգուշիայում, երբ ոստիկանությունը հրաժարվել էր ուժ կիրառել Սահմանադրության փոփոխության դեմ բողոքող ցուցարարների վրա:

Կովկասում իրավիճակի ապակայունացումը անմիջապես օգտագործվելու է Հյուսիսային Կովկասում, եւ Մոսկվան դա, թերեւս, շատ լավ է հասկանում, առավել եւս այն հայտարարության ֆոնին, որ պատերազմի առումով ՌԴ պատասխանատվության մասին նախորդ տարի օգոստոսին արել էր Նիկոլ Փաշինյանը, այդպիսով գործնականում ազդարարելով, որ, եթե Բաքուն գնաց պատերազմի, ուրեմն Ռուսաստանն է այն արտոնել կամ ի զորու չի եղել կանխել այն: Երկու դեպքում էլ առաջանում է Հայաստանի հանդեպ Ռուսաստանի դաշնակցային անկարողության կամ անվստահելիության հարցը: Մի հարց, որ առաջացել էր դեռեւս Ապրիլյան քառօրյայում, աղաղակող ձեւով, պարզապես ՌԴ համար աղաղակող հետեւանք չունեցավ Հայաստանում լեգիտիմ իշխանության բացակայության պատճառով: Այժմ այդ խնդիրը Հայաստանը կարծես թե չունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 4491 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա