Երևան
07 / Դեկտեմբեր / 2019

Ռուսաստանի անկասելի անկումը. վերջին հույսը

Lragir.am-ը գրում է․Հետխորհրդային տարածքում, Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) շրջանակում ինտեգրման խորացումը մնում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության աներկբա գերակայությունը, ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստում։


Արտաքին գործերի նախարարների հանդիպումները թույլ են տալիս ստուգել դիրքորոշումները միջազգային օրակարգի առավել հրատապ հարցերում, օգնում են մշակել համաձայնեցված մոտեցումներ, ասել է Լավրովը։ Նրա խոսքով, ԱՊՀ երկրները պայմանավորվել են համակարգել ՄԱԿ Կանոնադրության սկզբունքների պաշտպանությանն ուղղված ջանքերը։


Ռուսաստանի վերջին հույսը, երեւում է, մնացել են հետխորհրդային տարածքի երկրները, որտեղ Ռուսաստանը դեռ պահում է ազդեցությունը տարբեր բլոկների՝ ԱՊՀ, ԵՏՄ, ՀԱՊԿ, միջոցով: Այդ բլոկները միջազգային լեգիտիմություն չունեն, թեեւ ներկայում արդեն իսկ Ռուսաստանի համար խնդիր է դարձել սեփական լեգիտիմությունը՝ որպես պետություն:

Ռուսաստանը դարձել է գրեթե «իզգոյ» պետություն, որը ներկայում գործում է բոլորին հնարավորինս վնասելու սկզբունքով: Ռուսաստանի հույսերը, որ Սիրիայում, Ուկրաինայում, Վենեսուելայում եւ այլուր միջամտության եւ միջուկային սպառնալիքի արդյունքում իր հետ հաշվի կնստեն ու կպայմանավորվեն, չարդարացան:

Ավելին, այդ միջամտությունները իսկական նվեր էին Արեւմուտքի համար, եւ ներկայում Ռուսաստանին պարզապես խեղդում են պատժամիջոցներով:

Ռուսական քարոզչությունը փորձում է ձեւավորել մի պատկեր, թե իբր աշխարհը ներկայում պտտվում է Ռուսաստանի շուրջ, եւ իրենց հավասար միայն մի երկիր կա՝ ԱՄՆ-ն, որն ուր որ է կհանձնվի ու կփլուզվի: Դե, իսկ Եվրոպայի մասին ավելորդ է խոսելը: Իրականության մեջ, ռուսական սպառնալիքը հերթական խրտվիլակն է, որն ավելի է խորացնում Ռուսաստանի անկումը:

Մոսկվայի հետ ոչ ոք չի ցանկանում խոսել ու առավել եւս հաշվի նստել, իսկ մի շարք երկրներ, ինչպես Թուրքիան, օգտվելով Ռուսաստանի այս վիճակից, նրան օգտագործում են ուժային կենտրոնների հետ իրենց առեւտրում:

Ռուսաստանն իր պատմության մեջ երբեք նման նվաստ վիճակում չի եղել: Տապալվել են բոլոր գաղափարախոսական հիմքերը, որոնց վրա կառուցվել է այդ երկիրը: Ռուսական հանրային-պետական կյանքը դեգրադացման ու մառազմի աննախադեպ ժամանակներ է ապրում, երկրից միլիոնավոր գրագետ ու բարձր որակավորում ունեցող մարդիկ են հեռացել:

Ավարտվում է Ռուսաստանի պատմական ու քաղաքական դերը, եւ այդ երկիրը կանգնած է դանդաղ մահվան կամ վերափոխման ճամփաբաժանին: Ռուսական ներկայիս էլիտաներն ընտրել են առաջին ճանապարհը, քանի որ խաղասեղանին անզուսպ թալանի շնորհիվ կուտակված հարստությունն է: Այն պահպանելու համար հռչակվել է վարչակարգի բազան՝«խորքային ժողովուրդը», որն անդեմ ու պահանջներ չունեցող զանգվածն է, քարոզչական պլանում՝ պատրիոտիզմը: Սակայն, ինչպես ասել է ռուս հայտնի քաղաքագետներից մեկը, ռուսական էլիտաների պատրիոտիզմն ուղիղ կապ ունի դոլարի կուրսի հետ. նրանք իրենց զավակներին ու կապիտալները վաղուց հանել են «անիծյալ Արեւմուտք»:

Ռուսաստանն իր ներկայիս տեսքով ու բովանդակությամբ դուրս է եկել պատմության դեմ, իսկ դա ունենալու է իր տխուր վախճանը:

Այս պայմաններում, Ռուսաստանի «վեհության» վերջին արեալը դարձել է հետխորհրդային տարածքը եւ պրոռուսական մարգինալ բլոկները, որոնք Լավրովը հռչակեց Ռուսաստանի աներկբա գերակայություն: Դրանք կոչված են «թարմ արյուն» մատակարարել արյունաքամ լինող Ռուսաստանին, նրա հետ կիսելով պատմության դաժան օրինաչափությունները:

դիտվել է 15319 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի մասին

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

«Քաղաքապետարանի շենքը թատրոնի շենք չէ՝ իր դերով». Ծառուկյանը՝ Հայկ Մարությանին

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին