Երևան
17 / Սեպտեմբեր / 2019

Նիկոլ Փաշինյանը սպասում է. Ալիեւը դիմել է Մոսկվայի օգնությանը

Lragir.am--ը գրել է․ «Ինչո՞ւ է կարևոր Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացին, որովհետև չի կարող որևէ հակամարտության լուծման մասին խոսք լինել՝ առանց այդ հակամարտության առանցքային կողմի, առանցքային ներկայացուցիչների մասնակցության: Եթե մենք խոսում ենք առանց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների, ուրեմն մենք խոսում ենք ցանկացած բանի մասին, բայց ոչ հակամարտության կարգավորման, որովհետև այդ ֆորմատում ուղղակի անլուրջ է խոսել հակամարտության կարգավորման մասին:


Հաջորդ խնդիրը, որ մենք առաջադրել ենք, վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին: Ինչպես Ստեփանակերտում ասել եմ, նույն կերպ ասել եմ նաև Վիեննայում, որ ինձ համար՝ որպես բանակցային գործընթացին նոր ներգրավված մարդու, անհրաժեշտ է հստակ պարզաբանում ստանալ՝ ի՞նչ կարող են նշանակել Մադրիդյան սկզբունքները գործնականում, ի՞նչ հնարավոր ելքերի կարող են հանգեցնել այդ սկզբունքների արդյունքում, շրջանակում ընթացող բանակցությունները: Եվ ուզում եմ ասել, որ Վիեննայում այդ հարցի հստակ պատասխանը չեմ ստացել և միայն այն բանից հետո, երբ կստանամ այդ հարցի շատ հստակ պատասխանը, մենք հստակ կհայտարարենք` որքանո՞վ են ընդունելի և որքանո՞վ են անընդունելի այդ սկզբունքները մեզ համար, և ընդհանրապես ընդունելի՞ են, թե՞ ընդունելի չեն:


Մեզ պետք չէ ընդհանրապես սպառնալ պատերազմով: Պատերազմի սպառնալիքին մենք պատասխանելու ենք խաղաղության օրակարգով, անհրաժեշտության դեպքում` խաղաղությունը պարտադրելու օրակարգով: Խաղաղության կոչին մենք պատասխանելու ենք խաղաղության պատրաստակամությամբ, և մենք պատրաստ ենք աշխատել հանուն խաղաղության: Դրա համար մի պարզ բանաձև ենք առաջարկում, որը լիարժեքորեն ընդունելի է միջազգային հանրության համար, և այդ բանաձևը ես բարձրաձայնել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում` ասելով, որ Ղարաբաղի հարցի ցանկացած կարգավորում, ցանկացած կարգավորման տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Քանի դեռ մեզ չի հաջողվել գտնել այսպիսի լուծում, որևէ լուծման մասին խոսելն ընդհանրապես անլուրջ է թվում, և ես սպասում եմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես որդեգրի այս բանաձևը: Եվ ուզում եմ հատուկ ընդգծել, որ Ստեփանակերտի օրակարգը, որը մենք բարձրաձայնել ենք մարտի 12-ին, Վիեննայի հանդիպման արդյունքներով մտել է մեր համատեղ քննարկումների օրակարգ, և սրանից որևէ մեկը որևէ տարբերակով չի կարող խուսափել: Սա այլևս կայացած իրողություն է, և այդ իրողությունն արձանագրվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և երկու երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ», ԵԿՄ համագումարում իր ելույթում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը փաստացի փարատում է Վիեննայի հանդիպումից հետո Հայաստանում առկա մտահոգությունները, թե Ստեփանակերտում հնչեցրած օրակարգը չի քննարկվել Վիեննայում: Մյուս կողմից, Երեւանը շարունակում է ճնշումը Բաքվի վրա, նրան աստիճանաբար զրկելով իր իրավունքների շրջանակում բանակցային տրամաբանությունից:

Իր հերթին, Բաքվի նյարդային մերժումներն ու պատերազմի վերսկսման հավանականության մասին հայտարարությունները վկայում են, որ հայկական օրակարգը համենայնդեպս քննարկվել է: Ընդ որում, Երեւանին հաջողվել է առաջ քաշել այնպիսի օրակարգ, որի պարագայում բանակցությունների տապալման պատասխանատուն լինելու է Բաքուն:

Մյուս կողմից, Երեւանը փոխել է նաեւ այսպես կոչված բանակցային գործընթացի «դիրքավորումը», երբ Հայաստանը դարձել էր այդ գործընթացի օբյեկտ, որի դերը հանգում էր Ալիեւի դեմքը պահելուն՝ համանախագահների հետ նրա խաղերում: Ներկայում Երեւանը Բաքվի հետ չէ, որ խոսում է, այլ համանախագահների, որոնց առաջարկվում է վերադառնալ իրենց իսկ ընդունած ձեւաչափին ու սկզբունքներին, այդպիսով հստակ պատասխանատվության տակ դնելով նաեւ նրանց:

Իսկ Բաքվի հետ Երեւանը սկսել է խոսել այլ դիրքերից, մեծահոգաբար պատրաստակամություն հայտնելով քաղաքակրթել մարգինալացված այդ հանրությանը:

Նիկոլ Փաշինյանի ու Դավիթ Տոնոյանի քայլերը կապկելով, Ալիեւն ու նրա պաշտպանության նախարարը մատնում են, նախ, որ Ստեփանակերտի օրակարգը քննարկվել է, եւ երկրորդ՝ գործընթացն արդեն իսկ դուրս է եկել նախորդ տրամաբանությունից: Ալիեւն օգնության համար դիմել է Մոսկվային, ինչպես 2 տարի առաջ՝ Հայաստանի համար շահեկան Վիեննայի օրակարգից հետո: Այն ժամանակ Մոսկվային ու Բաքվին հաջողվեց չեղարկել այն, Հայաստանի նախկին վարչակարգի համաձայնությամբ:

Երկու տարի անց, Երեւանը նախաձեռնեց «Նոր Վիեննա»՝ հստակ պատասխանատվության տակ դնելով բոլորին:

դիտվել է 20925 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ․ Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը․ Վանեցյան

Մխիթարյանի գոլն ու «Ռոմա»-ի հաղթանակը (տեսանյութ, լուսանկարներ)

Համաշխարհային Subrina Professional բրենդը արդեն Հայաստանում է

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա